...

Մինչև հիմա մրմռում է

Մինչև հիմա մրմռում է

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է. «1995թ. այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է»:

«ՉԻ». Նկատե՞լ եք, որ այս քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն ամենաշատը հայհոյում են Հայաստանի անկախ պետականության ամենավառ օրերն ու ձեռքբերումները:

Հայհոյում են 1991թ. Սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն ու Անկախության հռչակումը: Ասում են՝ դե դա ի՞նչ անկախություն, եթե պայքարի ու զոհերի գնով չենք ձեռք բերել: 

Հայհոյում են 1994թ. մայիսին Հայաստանի, Արցախի (շեշտում ենք՝ Արցախի) ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարը: Ասում են՝ դե դա ի՞նչ զինադադար, դա ո՞ւմ էր պետք, դա կապիտուլյացիա էր, պարտություն էր ու հետագա պարտությունների հիմքը: 

Հայհոյում են 1995թ. Հուլիսի 5-ն ու Սահմանադրության ընդունումը: Ասում են՝ դե դա ի՞նչ Սահմանադրություն, խայտառակություն էր, բռնաբարություն ու խայտառակություն, մեր պետականության կործանման հիմքը դրեց: Սա ասում են, հետո Արամ Վարդևանյանը գովում է 1995թ. Սահմանադրությունն ու այն ստեղծողներին: 

Գիտենք, թե ձեր ատելությունը 1990-ականների նվաճումների ու ձեռքբերումների հանդեպ ինչով է պայմանավորված: Իդիոտ լինենք, թե չենք ջոկում: Ձեզ մնա, այդ էջերը կջնջեիք, երեք հատ նոր տոնական օր կռչակեիք. 1998-ի հեղաշրջման օրը, 1999թ. հոկտեմբերի 27-ն ու 2008-ի մարտի 1-ը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3705 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ