...

Չուզենալով ենք հավատում

Չուզենալով ենք հավատում

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է. ««Առավոտ»-ում կարդացի, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սևանի ափին շքեղ առանձնատուն է կառուցում։ Իսկապես, սա այն դեպքն է, որ չեմ ուզում հավատալ։ Ուղղակի պահանջում եմ հերքել։ Հերքել, բայց միայն համոզիչ փաստերով։ Իսկ եթե, այնուամենայնիվ տեղեկությունը ճիշտ է, ապա... Ապա որևէ մեկն այլևս չփորձի մեղադրել թուրքին, ադրբեջանցուն, ռուսին, ֆրանսիացուն, ամերիկացուն, բրիտանացուն»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, Սևանի ափին ուրիշ շքեղ առանձնատներ կառուցողներ էլ կան: Շատ վաղուց: Ուզենք, թե չուզենք, բայց մենք հավատում ենք դրան, քանի որ դղյակները կան: Դղյակի տերերն էլ պակաս մասնակից չեն եղել Արցախյան պատերազմներին, պակաս պաշտոնյաներ չեն եղել:

Այնպես որ, ի՞նչ կա այստեղ չհավատալու կամ զարմանալու: Մեկով՝ ավել, մեկով՝ պակաս, բան չի փոխվի մեր հավատում: Այդ նախկին պաշտոնյաները, գեներալներն արդեն 20 տարուց ավել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը «չենջ» են արել Սևանի ափին դղյակներով: 

Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա... դրա համար մենք պարտք ու պահանջ չունենք թուրքից, ադրբեջանցուց, ռուսից, ֆրանսիացուց, ամերիկացուց և նույնիսկ բրիտանացուց:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1171 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ