...

Միքայել Մինասյանի անփառունակ վախճանը

Միքայել Մինասյանի անփառունակ վախճանը

Վեց ամսից ավելի է՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է խիստ պասիվ ռեժիմով: Նույնը՝ Թերթ.ամ լրատվական կայքը և ռադիոն: Միքայել Մինասյանի անվան հետ կապվող այս լրատվամիջոցները օգոստոս ամսից գրեթե չեն ֆինանսավորվում և սպասում են նոր լուծումների: Այս մասին տեղեկացրել է «Հրապարակ» թերթը՝ նշելով, որ հեռուստաընկերության բոլոր պոտենցիալ գնորդները, այդ թվում՝ գործարար Ռուբեն Վարդանյանը, հրաժարվել են այն գնելուց: Ըստ հրապարակման՝ հեռուստաընկերությունն այդպես էլ չեն կարողացել վաճառել և հիմա «Քառյակ մեդիա»-ն որոշել է դադարեցնել հեռարձակումը: «Հնարավոր է վաղվանից «Արմնյուզի» հեռարձակումն անջատվի և այդ կապուղու համար նոր մրցույթ հայտարարվի»,- եզրափակել է թերթը։ 

Տխուր է, երբ լրատվամիջոց է փակվում։ Առավել ևս, երբ այն փակում են ոչ թե իշխանությունները՝ քաղաքական պատվերով, այլ պարզապես ֆինանսն է դառնում պատճառը։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Միքայել Մինասյանին պատկանող մեդիակայսրությունը փողի խնդիր չուներ։ Գովազդային մոնոպոլ շուկան ծառայում էր Մինասյանի մեդիակայսրությանը, քաղաքական գովազդի առյուծի բաժինը դարձյալ Մինասյանինն էր։ Մինչդեռ այս բևեռացումը խանգարում էր մնացած լրատվամիջոցներին, մեդիակայսրության օրենքները լրջագույն խոչընդոտ էին դառնում այն լրատվամիջոցների համար, որոնք փորձում էին պահպանել իրենց անկախությունը։ Վատ է, երբ լրատվամիջոց է փակվում։ Լավ է, որ փեսայի դոտացիան այլևս չկա։ Լավ է, որ դոտացիայի վրա նստած մեդիակայսրությունը, որը ջրի աղբյուրի ակունքը փակող դև էր դարձել մասնագիտական դաշտում, հեռանում է ասպարեզից։ Այսպիսի անփառունակ վախճան անգամ ամենավատ մղձավանջում փեսա Միքայել Մինասյանը չէր կարող պատկերացնել։ 

Գոհար Վեզիրյան


   

ՎԱՐԿԱՆԻՇ

   10480 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ