...

Մտածեք, նոր խոսեք

Մտածեք, նոր խոսեք

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատապարտված, զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին հեռացնել ՀԿ-ի շարքերից։ «Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են»։

«ՉԻ». Մի քիչ լավ չենք հասկանում, թե հասարակական կազմակերպությունում գաղափարական ինչ տարաձայնություններ կարող են լինել: Մեր պատկերացմամբ գաղափարական տարաձայնություններ լինում են քաղաքական կուսակցություններում: 

Բայց դա մի կողմ. եթե նույնիսկ տարաձայնություններ են եղել, ի՞նչ կարիք կա Գայանե Հակոբյանին հեռացնելու մասին հատուկ հայտարարություն տարածել, այն էլ դատական վճռից անմիջապես հետո: Մարդուն զորակցելու յուրահատուկ ձև է երևի:

Էլ ավելի զարմանալի է «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանի վարքագիծը: «Հրապարակի» հետ զրույցում սկզբից ասում է, թե ոչ ոք չի հեռացրել Գայանե Հակոբյանին, ինքն է իր կամքով հեռացել, չնայած հայտարարության մեջ լրիվ հակառակն է, ահավասիկ, իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջում դրված է տեքստը, հետո էլ ասում է. «Սենց թե նենց էդ աղջիկը պիտի հեռանար, էդ աղջիկը չէր կարող մնալ»:

«Որդիների կանչը» պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ստեղծած կազմակերպություն է: Խորագույն հարգանք տածելով ծնողների հանդեպ, բայց ո՞նց չասես, որ այսպիսի իրար հակասող մտքերով, քայլերով անլրջացնում եք ձեր գործունեությունն ու նպատակները: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ