...

Бойцы невидимого фронта

Бойцы невидимого фронта

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, եթե չի սպանել, միլիմետրերով անցել է կողքով, դառել է հակահերո՞ս: Եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանը էլ հերոսածին մայր չէ՞, ինչո՞վ հերոսածին մայր չէ: Այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»:

«ՉԻ». Մի հատ անեկդոտ հիշեցրեց. մեկը մահակը ձեռքին կանգնած է դաշտում: Կողքից հարցնում են, թե ինչի է կանգնել: Ասում է՝ հսկում եմ, որ թշնամիները չգան այստեղ: 

Ասում են՝ բայց այստեղ թշնամիներ չկան: Սա էլ՝ ուրեմն, լավ եմ հսկում:

Ահա այսպիսի հերոսներ ենք ունեցել, տեղյակ չենք եղել: Էնքան լավ են կռվել ռազմի դաշտում, որ ոչ մի թշնամի դրա մասին չի իմացել: Էլ ուր մնաց, որ մենք իմանայինք:

Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանն ավելի հերոսածին մայր է, քան պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, քանի որ վերջինս, ի տարբերություն Աննա Հակոբյանի, զենքը ձեռքին առաջնագծում չի եղել: Եվ այդպես ևս 4,5 հազար մայրեր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ