...

Մխտռված իրողություն

Մխտռված իրողություն

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներին և ԼՂ կարգավիճակի հարցին, ասել է. «ԼՂ կարգավիճակն այն հարցն է, որը կարելի էր թողնել հաջորդ սերունդներին, երբ կձևավորվեն պայմաններ բոլորի համար ընդունելի, արդար լուծման համար»:

«ՉԻ». Ափսոս: Եթե սա ասած լիներ արևմտյան որևէ երկրի դեսպան, հիմա մեր արևմտամետներն աջ ու ձախ դա տարածելու էին, իրենց հիացմունքը հայտնեին, մոտավորապես նման բաներ էին գրելու. «Շախ ու մատ Պուտինին», «Արևմուտքը ռաշիստներին ցույց տվեց իրենց տեղը», «Պուտլեր՝ կապուտ»: 

Բայց, ասողն ընդամենը ՌԴ դեսպանն է: Հետևաբար, հավայի է խոսել: Փոխարենը մեր արևմտամետ սեգմենտի ծռիստական թևի ներկայացուցիչները՝ Արա Պապյանով, բանով, էքստազի մեջ ընկած մի լուր են տարածում, թե ռուս գեներալ Լապինին գտել են սպանված Մոսկվա գետում։ Դա այն գեներալն է, որին Կադիրովը հրապարակավ մեղադրեց Ուկրաինայում ռազմական անհաջողությունների մեջ:

Բռնել, անխնա տարածում են այս լուրը: Մեկն ասում է՝ ընկեր ջան, բայց նման բան չի եղել, ոչ մի տեղ սրա մասին աղբյուր չկա, հղում չկա, Պապյանն ասում է, չէ, ո՞նց, հենա, մի հատ տելեգրամյան ալիք դրա մասին գրել է: Բացում ենք ռուսական լրատվամիջոցները, ուկրաինականները, ոչ մի տեղ սրա մասին գրված չէ: Մենակ ծռիստների համար է իրողություն, մեկ էլ բրիտանական դեղին մամուլի դրոշակակիր The Sun-ի: Այ սենց արևմտամետ հասկացությունը մխտռել են այն աստիճան, որ հնարավոր չի սրանց լուրջ վերաբերվել, միայն հումորով: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ