...

Բա քեզ պետք է՞ր

Բա քեզ պետք է՞ր

ԱԺԲ անդամ Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Հենց նոր ավարտեցին տանս խուզարկությունը։ Վերցրեցին բջջային հեռախոսս և գազային ատրճանակս, որի համար կա ոստիկանության թույլտվությունը»:

ՉԻ.- Այ բալամ, բա քեզ պետք է՞: Գյոզալ Կանադան թողած, եկել, այստեղ Վիլսոնի քարտեզ ես խաղացնում:

Չգիտե՞ս, որ հիմա ցանկացած քարտեզ, որտեղ Հայաստանի տարածքը 29748,85124 ամբողջական ք/կմ-ից շատ է, սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Այսինքն, Վիլսոնի քարտեզից սպառնալիքներ են փչում:

Բրախի այդ գործը, քարտեզն ու ատրճանակդ հանձնի իրավապահներին ու հայդե...

Ամենհետաքրքիրն այն է, որ իշխանությունները խուզարկություններ են իրականացնում արևմտամետ համարվող ուժի ներկայացուցիչների տներում: Ինչ-որ բան սխալ է գնում:

Իմիջայլոց, իսկ Վիլսոնի քարտեզը չեն առգրավե՞լ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ