...

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Արա Պապյան. Կենդանակերպի նշանը՝ Արա (թութակ)

Այս շաբաթը հագեցած կլինի արևմտյան տաք ցիկլոնային հոսանքներով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ եթե վերջին խորհրդարանական ընտրությունները չկեղծվեին, ապա ԱԺԲ-ն 1 տոկոսի փոխարեն կհավաքեր 1,1 տոկոս:

Երեքշաբթի օրը Հայաստանում Կանադայի դեսպանատան առջև ծաղիկներ կխոնարհեք և հարգանքի տուրք կմատուցեք: Առանց որևէ առիթի:

Չորեքշաբթի օրը կհայտնեք, որ Թուրքիան մասնատելու համար պահանջվող 1 միլիոն դոլարից արդեն հավաքվել է 1745 դոլար, ինչը հազիվ կհերիքի Երևան-Մոնրեալ չվերթի տոմս գնելու համար:

Հինգշաբթի օրը կհռչակեք, որ Վուդրո Վիլսոնի շնորհիվ քար-թերզ եք բռնել: 

Ուրբաթ օրը հարմար է որևէ ռեստորանում ապստամբություն սկսելու և հաշիվը բերելուց հետո դիրքային նահանջով հեռանալու համար:

Շաբաթ-կիրակի օրերին փորձեք վերջապես մտածել. ձեզ պակասում է աստղերի ՍԵՐԸ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ