...

Նախաքննության մարմինը նաև հյուրանոցային ծառայություննե՞ր է մատուցում

Նախաքննության մարմինը նաև հյուրանոցային ծառայություննե՞ր է մատուցում

Բանից պարզվում է՝ նախաքննության մարմինը Հադրութի նախկին բնակիչ Դավիթ Ավագյանին խուլիգանության կասկածանքով ձերբակալել է այն հիմնավորմամբ, որ նա Հայաստանում մշտական բնակության վայր չունի։ Համենայն դեպս այդպես է պնդում նրա փաստաբանը։ Փաստորեն լավություն են արել, ձերբակալել են, որ գիշերը մնալու տեղ ունենա։

Եթե դա իսկապես այդպես է, ապա խնդիրը նույնիսկ այն չէ, թե ում մոդերատորության արդյունքում է 44-օրյա պատերազմի մասնակիցը կորցրել Հադրութի իր «մշտական բնակության վայրը»։ Խնդիրն այն է, որ այդ տրամաբանությամբ՝ պատերազմից հետո առնվազն 38 հազար քաղաքացիներ դարձել են պոտենցիալ կալանավորներ, իսկ «խաղաղության դարաշրջանի բացումից» հետո նրանց թիվը կարող է էապես ավելանալ։ Միայն թե չասեք՝ բայց այդ 38 հազարն արցախցիներ են, ՀՀ քաղաքացիներ չեն։ Մեկը կար, չէ՞, որ ասում էր «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Իսկ ընդհանրապես՝ դիմադրության շարժման լիդերները կարող են մեկառմիշտ փակել այդ հիմնավորմամբ ձերբակալությունների թեման։ Նրանք Հայաստանում հաստատ ավելի շատ «մշտական բնակության վայրեր» ունեն, քան բողոքի ակցիաների մասնակիցների թիվն է, և ցանկության դեպքում կարող էին բոլորին գրանցել։


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   824 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ