...

Հոպ-ստոպ կադրեր

Հոպ-ստոպ կադրեր

Երեկ Պետրոս Ղազարյանի հյուրը Ռոբերտ Քոչարյանն էր: Իբր հացրազրույցի էր գնացել, բայց 1,5 ժամ կմկմոց էր: Մարդը նախօրոք պատրաստված հարցերին չի կարողանում պատասխանել, ուր մնաց, թե Պետրոսի հարցերի տակից դուրս գար:

Էդ կմկմոցներին դեռ առիթ կլինի անդրադառնալ, բայց մի բան ասենք: Քոչարյանը կմկմում էր, որ իր օրոք ընդդիմադիրներին չեն հալածել, չեն դատել, 2004թ. ապրիլի 12-ին ժողովրդին չեն ծեծել, քաղմասեր լցրել, կուսակցությունների գրասենյակները ջարդել: 

Մարտի 1-ից էլ խոսք գնաց, ապրիլի 12-ից էլ, իսկ ահա 2004թ. ապրիլի 5-ի մասին քչերը գիտեն: 

Այդ օրը ընդդիմությունը հանրահավաք էր անում «Նաիրի» կինոթատրոնի մոտ, երբ նրանց վրա հարձակվեցին սափրագլուխները: Այսինքն՝ Քոչարյանը հավաքել էր տվել քրեական հեղինակությունների, նախկին ու ներկա հանցագործների, մի հատ բանդա էր, որը ոստիկանների, շեշտում ենք՝ ոստիկանների ուղեկցությամբ, հարձակվեց ցուցարարների վրա: Մի քանի հոգու արյունլվիկ արեցին, երկու երիտասարդ տղայի գլուխ բացեցին: 

Ոստիկանները լուռ հետևում էին: Մի քիչ հեռվում Թամամյանն ու Բաբաքեխյանը կանգնած էդ բանդիտների գործողություններն էին «ռուլիտ» անում:

Հը՞, Քոչարյան, մոռացե՞լ ես՝ ոնց էիր Բանգլադեշցի Համոյին ու Արտաշատցի Հրոյին քսի տալիս ժողովրդի վրա: Թե՞ քեզ թվում է՝ Աննա Գրիգորյանի փոդքաստում ես, ոչ ոք սա չի հիշեցնի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   67 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ