...

Ներող, ապեր

Ներող, ապեր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու դեպքին և գրել. «Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։

Ամոթ ինձ»:

«ՉԻ». Հանգիստ եղեք, հանգիստ եղեք: Էս մեկն ինքն է գրել, պարոլը չեն փոխել, էջը չեն կոտրել, համենայդեպս, այս պահի դրությամբ իր գրածից «սուխոյ ատկազ» չի կանգնել:

Առաջին անգամ ենք տեսնում, որ Հովիկ Աղազարյանը ներողություն խնդրի իր վայրի ու մարդակեր ցեղակիցների արարքների համար: Երևի մինչև հիմա նման առիթ չի եղել:

Արցախն ու Հայաստանը դեպի աղետալի պատերազմ տանելը առիթ չէր, ավելի քան 4 հազար զոհ ունենալը ներողության համար քիչ էր, տարածքային կորուստները առիթ չէին, նույնիսկ իր կուսակից Ալեն Սիմոնյանի թքելն էլ առիթ չի եղել, գուցե այն պատճառով, որ դա կուլտուրական և մարդասեր ցեղերին բնորոշ դրսևորում է համարել:

Իսկ ահա ադրբեջանական դրոշ այրելու դեպքը ամբողջ աշխարհից ներողություն խնդրելու միակ առիթն է: 

Այ, հիմա դուք կտեսնեք, թե սրանից հետո էս մարդը մեր միջից ոնց է արմատախիլ անելու Կենտրոնի ծառեր... էհ, էս ի՞նչ ենք ասում, վայրի, մարդակեր, անասուն դրսևորումները: Ամոթ մեզ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   751 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ