...

Նիկոլ Փաշինյանի ելույթը սեպտեմբերի 21-ին

Նիկոլ Փաշինյանի ելույթը սեպտեմբերի 21-ին

Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 21-ի գունագեղ և մասշտաբային միջոցառումների ժամանակ Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ելույթի նախնական տարբերակը։

«Սիրելի ժողովուրդ, նախկին ՀԽՍՀ տարածքում ապրող հպա՛րտ քաղաքացիներ։

Հայաստանն այսօր թևակոխում է տևական խաղաղության դարաշրջան, և մեր ընթացքն անշրջելի է։ Մենք այսօ՛ր էլ շարունակում ենք դրական ազդակներ ստանալ մեր բարեկիրթ հարևաններից։ Մասնավորապես՝ մեր բարեկիրթ հարևաններն առ այսօր որևէ հավակնություն չեն ներկայացրել Կոտայքի մարզի նկատմամբ, և դա հուսադրող է։ Ավելին՝ ներկայումս բանակցություններ են ընթանում, որպեսզի Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի և Չայզամիի հատվածներում տարադրամի փոխանակման կետեր տեղադրվեն, և մեր վարորդները հնարավորություն ունենան ադրբեջանցի սահմանապահներին վճարել նաև ՀՀ դրամով։

Սիրելի ժողովուրդ։ Ինձ հաճախ մեղադրում են, որ ես հիմա այդ տարածքներն ադրբեջանական եմ համարում, իսկ նախկինում ասում էի Արցախը Հայաստան է, և վերջ։ Սրանք քարոզչական ստոր մանիպուլյացիաներ են, այդտեղ որևէ հակասություն չկա։ Այո՛, Արցախը Հայաստան է, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջան, ես ի՞նչ մեղավոր եմ, որ միջազգային հանրությունն այդ դժգույն-դժբախտ տարածքը ոչ թե Արցախ է անվանում, այլ Ղարաբաղ։ 

Հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Ես հուսով եմ՝ անցյալ դարասկզբին տեղի ունեցած ցավալի իրադարձությունները չեն խոչընդոտի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Սիրելի ժողովուրդ, նախկին ՀԽՍՀ տարածքում ապրող հպա՛րտ քաղաքացիներ։ 

Նախկին ՀԽՍՀ տարածքն իմ օջա՛խն է։

Ժողովովուրդն իմ ընտանի՛քն է։

Բյուջեն իմ դրամապանա՛կն է։

Խորհրդարանն իմ ուսապա՛րկն է։

Հրաչն իմ աներձա՛գն է։

Այ էն մեծ սև մեքենան իմ ավտո՛ն է։

Կեցցենք մենք և մեր զավակները, որ դեռ ապրում ենք երջանիկ Հայաստանում։ Այ հենց դրա համար էլ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, իսկ հիմա ցրվեք տներով»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   980 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ