...

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձը ղազախ ժողովրդին

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձը ղազախ ժողովրդին

Սիրելի ժողովուրդ, Ղազախստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ։

Որպես ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավար՝ ես ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և ցրվել տներով, իսկ որպես թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության աննախադեպ առաջնորդ՝ հորդորում եմ պայքարել մինչև վերջ։

Քա՛յլ արա, դատաստանի՛ր Նուրսուլթանին։

Եկեք պայմանավորվենք, որ ՀԱՊԿ խաղաղարար ուժերն ինչ էլ անեն՝ դուք ձեզ պարտված չեք համարելու։ 

Աստանան Ղազախստան է, և վերջ։ Նոր բախումներ՝ նոր տարածքներ։ 

Սիրելի ժողովուրդ։ Այսօր ձեր անծայրածիր երկրի տասնյակ քաղաքների հրապարակներում հավաքվել են Ղազախստանի 15 միլիոն նախագահներ։ Առաջարկում եմ հետագա գործողությունների հետևյալ ծրագիրը։ Առաջին՝ ջարդեք պետական բոլոր հիմնարկների դռները։ Ձեր դռներն են, ինչ կուզեք՝ կանեք։ Երկրորդ․ տանը ով ինչ կտրող-ծակող առարկա ունի՝ վերցրեք, խմբերով հավաքվեք, հրամանատար ընտրեք, գնացեք կռվեք ՀԱՊԿ զորքի դեմ և հաղթեք։ Երրորդ․ Արգիշտխոժա Քյարամբաևին նշանակեք Ղազախստանի ԱԱԾ տնօրեն։ Չորրորդ․ բոլոր ռուսալեզու ղազախներին փռեք ասֆալտին կամ ծեփեք պատերին։ Թալանը չե՛ն մարսելու։ Ամեն ինչ բեշբարմակ առ բեշբարմակ ե՛տ եք բերելու։ Ո՛չ նուրսուլթանացմանը, ո՛չ կասիմժոմարտացմանը, դուխո՛վ։

Ղազախստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ։ Ապագա կա՛ ապագա։ Կեցցեն ձեր երեխաները, որ ապրելու են և տեղ-տեղ արդեն ապրում են ազատ և երջանիկ Ղազախստանում։

Հիմա թույլ տվեք ելույթս ավարտել որպես ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավար։ Բոլորիդ հորդորում եմ ձեր երկրի ապագայի հանդեպ պատասխանատվություն ցուցաբերել և դադարեցնել զանգվածային անկարգությունները։ Արտաքին ուժերի կողմից հրահրված նման սցենարները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու և կարճաժամկետ հեռանկարում կտրուկ նվազեցնելու են ձեր երկրի ինքնիշխանության մակարդակը։ Պարզապես ուսումնասիրեք Հայաստանի վերջին չորս տարիների իրադարձությունները, և վստահ եմ՝ կգերադասեք ձեռնպահ մնալ հետագա անկարգություններից։ 

Հ․ Գ․ Կներեք, որ տեքստի այս վերջին հատվածը վարժ չկարդացի, ինքներդ էլ հասկանում եք՝ ե՛ս չեմ գրել, բայց սա նույնպես ապացուցում է, որ պետք է դադարեցնել անկարգությունները։ Հակառակ դեպքում դուք նույնպես կունենաք Նոր Ղազախստան, որի հպարտ առաջնորդը ստիպված կլինի կարդալ այլ երկրների տարբեր կաբինետներում գրված տեքստերը։ 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7160 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ