...

Նիկոլ Փաշինյանի և Միքայել Արզումանյանի առերեսման սպասումով

Նիկոլ Փաշինյանի և Միքայել Արզումանյանի առերեսման սպասումով

Նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ Եթե կարճ ձևակերպենք մեղադրանքը, ապա նրան մեղադրում են Շուշին հանձնելու մեջ։ Այսօր արդեն դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։

«Հրապարակ» օրաթերթը աղբյուր չնշելով՝ ուշագրավ ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել։ Ըստ հրապարակման՝ պատերազմի վերջին օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին Արցախի ՊԲ հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ հեռախոսային շփումներն են ունեցել։ «Պարզվում է՝ Փաշինյանը շատ հաճախակի է զանգահարել Արզումանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ իրավիճակ է ճակատում, և ամեն անգամ նույն հարցն է տվել․ «Շուշին հանձնե՞լ եք»։ Արզումանյանը սկզբում զարմացել է այդ հարցից, ապա մի օր էլ զայրացել է, թե՝ «պետք է տա՞նք»։ Եվ երբ Հայաստանի վարչապետը չափից դուրս շատ է միջամտել ու անհանգստացրել իր «անիմաստ հարցերով», Միքայել Արզումանյանը կտրուկ ասել է․ «Սրանից հետո Ձեր հարցերն ուղղեք Օնիկ Վիկտորովիչին»․ խոսքը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին է։ Դրանից հետո Արզումանյանի ու Փաշինյանի հարաբերությունները լարվել են»,- մանրամասնել է «Հրապարակ»-ը։

Պատերացնում եք, թե ինչ հետաքրքիր է լինելու Նիկոլ Փաշինյանի և Միքայել Արզումանյանի առերեսումը, եթե իհարկե քննչական մարմինը, հետագայում դատարանը փորձեն այս ֆորմատով էլ քննություն-դատաքննություն իրականացնել։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ այս ամենը ճիշտ է, և Փաշինյանն իրեն հատուկ հիշաչարությամբ պարզապես որոշել է անվանարկել հերթական գեներալին՝ ի՞նչ է լինելու հետո։ Վստահ ենք՝ ոչ մի արտառոց բան։ Բոլորը մոռանալու են այս պատմությունը և սկսելու են նոր անուններ փնտրել՝ էլ ում կարելի է ժամանակավոր դավաճանի պատմուճանը հագցնել և հրապարակային դատաքննության բազկաթոռին նստեցնել։ Թեկնածուները շատ են, իշխանությունն էլ պարապ է։ Նոր «եթերաշրջանը» էլ ավելի դիտարժան է լինելու։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1078 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ