...

Նիկոլ Վովաևիչ, մի բան ասա

Նիկոլ Վովաևիչ, մի բան ասա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե որ երկրները կարող են միանալ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը, ասել է. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»:

«ՉԻ». Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում, երբ ցանկանում են ընդգծել որևէ երկրի թերզագացվածությունը, թուլությունը, ասում են՝ ոնց որ աֆրիկյան երկիր լինի կամ բանանային պետություն: Այսինքն՝ մենք հասել ենք այն օրը, երբ մեկ այլ պետության ղեկավար Հայաստանն անվանում է անտեր երկիր: Մոտավորապես դա է ասածը: 

Նման արտահայտություններ, այն էլ՝ պետության առաջին դեմքի մակարդակով, ընդունված չէ անել, քանի որ դա կարող է ազդել միջպետական հարաբերությունների վրա: Բայց Լուկաշենկոն դա ասում է, ընդ որում՝ ռազմական նույն բլոկում գտնվող երկրի մասին: Այդպիսին է նա տեսնում այսօրվա Հայաստանը ու չի էլ թաքցնում իր արհամարհանքը: Իր վրա չեն ազդում իշխանությունների՝ «ապագա կա» ճվճվոցները, ընդդիմության պոռոտախոսությունները, ինչ տեսնում է, դա է ասում:

Ահա այսպես Հայաստանը միջազգային ասպարեզում գնդակ սարքեցին, որ ով հասնում՝ տշում է:

Հ.Գ. Ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ տիտղոսային ընդդիմությունը, թող հանկարծ շատ չոգևորվի ու չշահարկի Լուկաշենկոյի հայտարարությունը: 2005 թվականին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նույն արհամարհանքով հայտարարում էր, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ