...

Քաջ Նազարը Դուշանբեում

Քաջ Նազարը Դուշանբեում

Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր քաղաքներում հեծանիվ քշելու իր մոլուցքը բացատրել է այսպես՝ «հեծանվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է»։

«ՉԻ»․ Սա, համաձայնվեք, լուրջ առաջընթաց է։ 50-ն անց մարդը վերջապես հասկացել է, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է լինում։ Ու դա՝ հեծանիվ քշելու շնորհիվ։ Եթե հեծանիվ չքշեր՝ մինչև հիմա կկարծեր, թե ճանապարհները միայն ուղիղ են լինում։ Իրոք որ կրթվելը նորաձև է։ Ավելին՝ կարծում ենք, ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտնագործությանն օրենքի ուժ տա և կարգադրի, որ ճանապարհները միայն ուղիղ չլինեն։ Ինչո՞վ է պակաս Քաջ Նազարից, որը հրամայել էր, որ այսուհետ արևը ծագի արևելքից և մայր մտնի արևմուտքում։ Ի դեպ՝ կարող է նաև կարգադրել, որ սրանից հետո ամեն առավոտ, լայվ մտնելու պահին, իրեն մեկ միլիոն դոլար բերեն։ Որպեսզի «առնչվի կյանքի փիլիսոփայությանն ու ավելի պատկերավոր հասկանա», որ երջանկությունը փողի մեջ չէ։

Ինչ վերաբերում է կոնկրետ Դուշանբեում հեծանիվ քշելուն, ապա նրա փոխարեն ավելի արժանապատիվ մեկը հաստատ հեծանվի փոխարեն արագ ինքնաթիռ կնստեր ու կվերադառնար՝ տեսնելով, թե ինչպես են Ալիևն ու Լուկաշենկոն բացահայտ ու հրապարակավ ծաղրուծանակի ենթարկում «Նիկոլ Վովայևիիչին»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   142 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ