...

Նոբելյան պարգևավճար Հովիկին

Նոբելյան պարգևավճար Հովիկին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում հայտարարել է, որ դեմ է, որպեսզի ՀՀ-ում գործեն Արցախի պետական մարմինները:

«Այսինքն՝ դու անկեղծ չես քո նկրտումների մեջ, որ ասում ես՝ մենք խաղաղության օրակարգ ենք առաջ տանում։ Խաղաղության օրակարգ ես առաջ տանում, Արցախի Ազգային ժողով ու Կառավարություն ես պահպանում, որ վաղը, մյուս օրը հարձակվես Ադրբեջանի վրա ու սեպ խրես հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մե՞ջ, դա չեղավ խաղաղություն»:

«ՉԻ». Հա, էլի: Սկզբից Արցախն էր խանգարում խաղաղության օրակարգին, հետո արցախահայությունը, հիմա էլ էս թիթիզ բաները՝ Ազգային ժողով, կառավարություն... խփում են գործին: 

Հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության սուրբ տեսլականի համար արժե նաև Արցախ բառն արգելել: Ղարաբաղ է, ուրեմն Ղարաբաղ է: Դե, հիմա տենց ա ստացվել: Ու արդեն ղարաբաղիզացիայի շրջանակներում էլ Արցախի բնակավայրերի տեղանունները բացառապես պետք է ադրբեջանական տարբերակով ներկայացվեն: Բա հո չե՞նք թողնելու, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները էդ մանր-մունր տեղանունների համար թշնամանան:

Հովիկ Աղազարյանը մենակ կարտոշկա ծախողների դեպքում է կռիվ ման գալիս, բայց գլոբալ հարցերում տեսեք, թե ինչքան բարի ու խաղաղասեր մարդ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ