...

Նոր բացահայտումների սպասումով

Նոր բացահայտումների սպասումով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «ՀՀ-ի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ»:

«ՉԻ». Գրազ ենք գալիս, որ առաջիկայում մեր պալատական քարոզչաբանները եթեր են դուրս գալու ու վճռական տեսքով հայտարարեն, թե բացահայտել են, որ էսինչ թվին Մադլեն Օլբրայթի շոֆերը հարևանին ասել է, որ Տեր-Պետրոսյանը դեմ է եղել Լեռնային Ղարաբաղի անկախությանը և ուզել է, որ Արցախը բանակցություններին չմասնակցի որպես լիիրավ կողմ:

Քլինթոնի սիրածն էլ պնդել է, որ փաստաթղթում պետք է լինի ԼՂ-ում ապրող հայեր ձևակերպումը, ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ու Լևոնը աչքով-ունքով համաձայնություն է տվել: Հարյուր տոկոս:

Թե չէ սենց մի տեսակ սիրուն չի, որ մեր իշխանությունները խուսափում են, վախենում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ասել, ընդամենը ԼՂ-ում (ոչ թե ԼՂՀ-ում) ապրող հայերի մասին են խոսում: Այսինքն՝ քննարկվելու են նաև ԼՂ-ում ապրող, չգիտենք, օրինակ, ադրբեջանցիների անվտանգության և իրավունքների հարցերը: Արմեն Գրիգորյանի խոսքից դա է ստացվում: Դա լավ չի: Անհարմար պահ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ