...

Նոր մարտավարություն, նոր տարածքներ

Նոր մարտավարություն, նոր տարածքներ

Վերջին օրերին հատկապես քոչարյանական լրատվամիջոցներին սպասարկող թելեգրամյան էջ է բացվել. Mediaport:

Տեղի է ունեցել հետևյալը. այս լրատվամիջոցները փոխել են աշխատաձևը և այլևս իրենց ապատեղեկատվությունները կամ չճշտված տեղեկությունները հրապարակելու համար հղում չեն անում իրենց կողմից ստեղծված ֆեյք էջերին կամ օգտատերերին: Հիշում եք երևի, որ ընտանեկան մի լրատվամիջոց մեր մասին մի ֆեյքի գրածն էր արտատպել, որը ընդհանրապես վերջն էր:

Հիմա սրանց գործը հեշտացել է. Թելեգրամում Mediaport անունով մի էջ են բացել ու այս էջում ինչ էշություն ասես, որ չեն հրապարակում: Մեր անկախ, ազատ, անկաշառ, անաչառ, պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն էլ այդ Mediaport-ի բոլոր գրածները անմիջապես հրապարակում են: Որպես հալած յուղ: Հետո ի՞նչ, որ այդ էջը ո՛չ հեղինակ ունի, ո՛չ սեփականատեր, որևէ տվյալ, թե ովքեր են տերերը կամ խմբագիրները, հեռախոս, հասցե: Ոչ մի բան:

Զատո գրում է, որ ֆեյսբուքը 5 օրից Հայաստանում փակելու են, բոլոր պատասխանատու լրատվամիջոցներն ու ոչ պակաս պատասխանատու բլոգերները, քյարթու քաղաքագետները դա տարածում են՝ մեկնաբանություններով, քֆուրով, բանով, հետո անցնում է 5 օր, ոչինչ չի փակվում... կայֆ ա, չէ՞:

Գրել են՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով Ռուսաստանում է: Դե ո՞նց չտարածես: Բայց ոչ մեկի մտքով չի անցնում, մի հատ Արցախի իշխանությունների ներկայացուցիչներից ճշտի, նման բան կա՞, թե՞ ոչ: 

Գրել են. «Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել է մտածել այդ ուղղությամբ»: Էս լուրը գրողը Մնացականյան-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հեռախոսազրույցի ժամանակ նախկին արտգործնախարարի աթոռի տակ թաքնված է եղել: Բան ենք ասում: Սա մեզ հիշեցրեց մեր շատ սիրելի լրատվամիջոցներից մեկի՝ տարիներ առաջ հրապարակած լուրը: Երբ ներկայացրել էին, թե Գագիկ Ծառուկյանի առանձնատան այգում ինչ են զրուցել Ծառուկյանն ու Օսկանյանը: Ու չեն ֆայմել, որ իրենց զրույցի պահին կողքի խնձորի ծառի վրա այդ լրատվամիջոցի լրագրողն է եղել:

Էդ Mediaport-ը նաև այսօր գրել էր, թե «Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում: Չնայած, մենք ձեզ ասենք՝ էս մեկը կարող է իրենցից անկախ ճիշտ լինել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   634 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ