...

Նոր նզովք՝ Աշոտյանի հույսին մնաս

Նոր նզովք՝ Աշոտյանի հույսին մնաս

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քրիստոնեական, ազգային և պետական պահվածքը Վեհափառի կողմից, անշուշտ, գնահատելի է։ Բայց նա ավելին արեց, քան թվում է առաջին հայացքից։ Իր խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէր։ Նա թույլ տվեց բացահայտել բոլոր նրանց, ովքեր հոգիները սատանային վաճառած, կյանքում գործած բազում սրբապղծություններին ևս մեկը գումարելով, պարգևավճարային ուգառում, ժողովրդի վրա հեգնելով, իրար հերթ չտալով, հրմշտոցի և սատանեական էքստազի մեջ՝ պատռում են սեփական դիմակները։ Հավատացյալ և աստվածասեր ժողովուրդ հայ, տե՛ս նրանց իրական դեմքը, հիշի՛ր նրանց՝ անուն առ անուն»:

«ՉԻ». Իսկ դուք զարմանում եք, թե ինչպես հնարավոր դարձավ ունենալով ահռելի ուժային, ֆինանսական և մեդիա ռեսուրսներ՝ այդքան անփառունակ մերժվել: Հնարավոր դարձավ, որովհետև բացարձակ չեն զգում հասարակական տրամադրությունները և իրականությունից կտրված գործունեություն են ծավալել:

Երեկվանից ամբողջ համացանցը դատապարտում է Կտրիճ Ներսիսյանի հայտարարությունը, իսկ Էլեկտրիկ Երևանի հերոսը ասում է, որ դա միայն իշխող ուժի ներկայացուցիչներն են անում:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ին: Իհարկե, նրա կոչը որևէ իրավական հետևանք չի առաջացնի: Բայց ստիպելով նրան այդ կոչը՝ նախկին ռեժիմը և բացառված չէ նաև հյուսիսի նրա կուրատորները պատռեցին Գարեգին Բ-ի՝ արդեն վաղուց հնամաշ դարձած դիմակը:

Հավատացյալ և աստվածասեր հայ ժողովուրդը վաղուց պարոն Ներսիսյանին չի ընդունում որպես հոգևոր առաջնորդ, քանի որ լավ տեղյակ է հոգիները սատանային վաճառած և բազում սրբապղծություններ գործած ուժերի հետ նրա վասալային հարաբերություններից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1367 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ