...

Վարչապետի քարոզչական թիմը Թուրքիա էլ քշել կտա

Վարչապետի քարոզչական թիմը Թուրքիա էլ քշել կտա

Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը հերթական ծուղակում է հայտնվել։ Ահագին ծիծաղելի վիճակում են տղաներն ու աղջիկները։ Բանն այն է, որ 2021 թ․ հունիսի 16-ին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Ա1+-ում հյուրընկալվել էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, որը հայտարարել էր, թե Քոչարյանը չի վերադառնում նույն ձևով, ինչ եղել է այն ժամանակ, փոխվել է։ Դրանից մեկ տարի անց՝ հունիսի 17-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, առանց ուշադրություն դարձնելու, որ Ռուստամյանի հայտարարությունները մեկ տարվա վաղեմություն ունեն, բռնել ու մի ահագին քաղաքական վերլուծություն է արել դրա մասին՝ հետևյալ եզրահանգումներով․ «Փողոցային պայքար ծավալած ընդդիմության վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, և ամեն բան անում են՝ Քոչարյանին իշխանության բերելու համար։ Հետևաբար ծիծաղելի են Իշխան Սաղաթելյանի այն բոլոր պնդումները, թե իբր վարչապետի թեկնածու դեռ չունեն, քանզի Ռուստամյանն արդեն իսկ խոստովանեց»։ 

Այս ստատուսը Փաշինյանի քարոզչական թիմում այնքան են հավանել, որ վերջինիս սպասարկող բոլոր լրատվամիջոցներում զետեղել են։ Դրանցից ամենահայտնին Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն է։ Ավելին՝ խայծը կերել են Փաշինյանի հավատարիմ ֆեյսբուքահայերը, որոնք մեկ տարի առաջ, բոլորովին այլ իրավիճակում արված հայտարարությունը պրոյեկտել են ներկա գործընթացների վրա՝ գրելով․ «Քոչարյանի ամենահավատարիմ ջոկատի ներկայացուցիչը խոստովանում է այն, որը քառասունհինգ օր Ֆրանսիայի հրապարակում ու փողոցներում ժխտում էին Իշխանը,Վանեցյանը, Վարդևանյանը և մանրումեծ այլ ռևանշիստներ, որ իրենց պայքարը իշխանության համար չի, որ իրենց պայքարը Արցախը և Հայաստանը փրկելու համար է», «Ռուստամյանը խոստովանում է, որ այս ամբողջ ներկայացումը Քոչարյանի վերադարձի ու նրա ռևանշի համար է, այն էլ փոխված, ասել կուզի, ձյունինգ արված Քոչարյանի», «Բա, ընկեր Իշխան, ձայնդ խզվեց գոռալով, թե ժողովուրդ, միացեք մեզ, սա որևէ մեկին իշխանության բերելու համար չէ, իսկ քո ընկեր Արմենը ձեզ քաշեց»։ 

Մի խոսքով՝ լրիվ հայտնվել են տաքսու մեջ հայտնված խմած մարդու օրին, որը նստում է մեքենան ու վարորդից պահանջում է քշել Թուրքիա։ Վարորդի հարցին, թե ինչի՞ համար, բարկացած ասում է՝ նոր եմ իմացել, թե դրանք ինչ են արել 1915 թվականին։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ