...

Նույն բանն են անում

Նույն բանն են անում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Իշխանությունը զավթելուց հետո նիկոլենց ամբողջ թիմը նույն բանն է անում։ Փող է աշխատում»:

«ՉԻ». Բայց անկեղծ է: Լավ է ասում. նույն բանն են անում: Այսինքն՝ նախկինները փող էին աշխատում, սրանք եկել, նույնպես փող են աշխատում: 

Դե, եթե այդ առումով տարբերություն չկա, ստացվում է, որ էս իշխանությունը նախկին իշխանության հոգեզավակն է: 

Ու պետք է խոստովանել, որ արժանի հոգեզավակ է, ծնող հարգող. ամիսը մեկ հոգևոր հոր համար միլիարդանոց տենդերներ է ապահովում: 

Մեր ընդդիմությունն ընդհանրապես ունիկալ է. իշխանություն է զավթում, փող է աշխատում, ընդդիմություն է զավթում, էլի փող է աշխատում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ