...

Ո՞վ է այդ դիվերսանտը

Ո՞վ է այդ դիվերսանտը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «Հայաստանում հայտնվել է թուրքական դիվերսանտ, ավելի կոնկրետ՝ նա Երևանում է, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ շենքում»:

«ՉԻ». Մտածեցինք, մտածեցինք, գլխի չընկանք, թե ում մասին է խոսում Անդրանիկ Թևանյանը: Գուցե այն մարդկանց մասին է, որոնք հայրենիքը ԺԵԿ-ի տեղեկանքո՞վ են փոխում: Թե՞ խոսքը Նաիրի Հունանյանի գաղափարական և կուսակցական ընկերների մասին է, որոնք հայտնվել են խորհրդարանում:

Բացառված չէ, որ Անդրանիկ Թևանյանը նկատի ունի Հայաստանի գազաէներգետիկ համակարգը օտարներին հանձնողներին: Կամ երիտթուրքերի հետ կոալիցիա կազմած ընկերներին: Հնարավոր է նաև Արցախը բանակցային գործընթացից դուրս թողածների տարբերակը: Առավել հավանական է, որ նկատի է ունեցել հայ ժողովրդի վրա զորքեր, տանկեր հանած և սնայպերներով մարդկանց սպանած դիվերսանտներին: 

1990-ականների արցախյան ազատամարտի հարյուրավոր հրաշք տղերքին խոշտանգած ու բանտերը լցրած դիվերսանտներին էլ չմոռանանք. երևի Անդ. Թևանյանը նաև նրանց մասին է ասել: Մի խոսքով՝ կիսում ենք պատգամավորի մտահոգությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ