...

Ո՞վ ինֆորմացիա ունի կամ դրական սպասելիք՝ թող առաջ գա

Ո՞վ ինֆորմացիա ունի կամ դրական սպասելիք՝ թող առաջ գա

Հակաթեզ 1

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի էր, որտեղ նա որոշակիորեն պարզաբանեց, թե ինչ  խոսակցություն է ծավալվել սեպտեմբերի 22-ին հանդիպմանը, որը նախաձեռնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և որին մասնակցում էին ՀՀ երեք և Արցախի երկու նախագահները։ Հարցազրույցից պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն առաջարկել է, որպեսզի աշխատեն քաղաքական երկխոսության ուղղությամբ։ Ստեղծված իրավիճակում Տեր-Պետրոսյանն առաջարկել է իշխանությանն ու ինստիտուցիոնալ ընդդիմությանը նստել մեկ սեղանի շուրջ, քննարկել առաջարկվող համաձայնագրերի տարբերակները և օգնել իշխանությանն՝ ընտրել չարյաց փոքրագույնը։ Այս տարբերակը հավանության չի արժանացել, բայց քննարկումները վերոնշյալ ֆորմատով շարունակվելու են։

Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հանրային արձագանքներին հետևելով ձևակերպենք այն հիմնական հակաթեզերը, որոնք երեկվանից օրակարգային են դարձել․

1․ Տեր-Պետրոսյանն իր իսկ պնդմամբ ինֆորմացիա չունի, բայց վստահ է, որ առաջարկվող տարբերակները վատն են, կապիտուլացիոն են, և այնումենայանիվ, պետք է ընտրել դրանցից մեկը։ Հարց է առաջանում՝ եթե Տեր-Պետրոսյանն ինֆորմացիա չունի՝ ինչպե՞ս է  պնդում, որ իշխանությունը պետք է ստորագրի դրանցից մեկը, և որն էլ ստորագրի՝ վատ է լինելու։  

Իսկ կա՞ որևէ մեկը, որը տիրապետում է ինֆորմացիան, գիտե, թե ի՞նչ փաստաթղթեր են դրված Փաշինյանի սեղանին և թե ո՞ր տարբերակին է հակված ինքը՝ Փաշինյանը։ Չկա։ Որևէ փաստ այս մասին մինչ այժմ չի հրապարակվել ու անգամ արտահոսքի տեսքով չի դրվել հանրային քննարկման։ Եվ չնայած սրան՝  Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ պատրաստվում է խաղաղության դարաշրջանին։ Բոլորին էլ պարզ է, որ այդ դարաշրջանը թղթով-թանաքով պետք է ամրագրված լինի այն պարզ պատճառով, որ այլ տարբերակ պարզապես գոյություն չունի։ Հիմա՝ Փաշինյանն օրըմեջ մի բան է հայտարարում՝ թրոլլինգի մակարդակով, հետո՝ հետ է քաշվում՝ հստակ ակնարկելով, որ տարբերակների փնտրտուքի մեջ է։ Ասել է թե՝ Տեր-Պետրոսյանի պնդումը՝ Փաշինյանը պետք է ստորագրի որևէ փաստաթուղթ, որի բովանդակությանը  բացի իրենից որևէ մեկը չի տիրապետում, մոտ է ճշմարտությանը։ 

Հակաթեզի հաջորդ պնդումն  այն է, որ՝ եթե չգիտի, թե ինչ է, ապա որտեղից համոզմունքը, որ վատն է լինելու։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, մնացածներն էլ կենցեպտի մակերեսի մակարդակով՝ շատ մոտավոր պատկերացում ունեն՝ ինչն ինչոց է։ Բայց նման կարևորագույն հարցերի որոշման համար դեռևս բավարար չեն Վիկիպեդիայի մակարդակի «ծանոթությունները»։ Անհրաժեշտ է, որպեսզի դետալի մակարդակում քննվեն տարբերակները՝ հասկանալով ամեն կետի ենթատեսքտը, իրականացման ռեսուրսներն ու հնարավորությունները, ի վերջո՝ կողմերի պարտականություններն ու իրավունքները։ Եվ չնայած այս ամենին, ստեղծված իրավիճակում՝ միայն իդիոտները կարող են պնդել, թե շանս ունենք «լավ բան կպցնելու»։ Իրատես պետք է լինել ու հասկանալ, որ առաջարկվելիքը չի արտացոլելու մեր երազանքները, այն խարսխված է լինելու այն իրականության վրա, որում հայտնվել ենք։ Իսկ այդ իրականությունը մռայլ է, անտանելի մռայլ։  

Ամփոփենք՝ Տեր-Պետրոսյանին՝ վերոնշյալ հակաթեզով ընդդիմացողները փաստեր չեն բերում, օրինակներ չեն հրապարակում այն մասին, որ կա մի օղակ, որն ինֆորնացիա ունի և իրենք էլ սպառում են այդ ինֆորմացիան, ուստի, ի տարբերություն առաջին նախագահի, իրենց պնդումները ինֆորմացիոն հենք ունեն։ Նույն ձևով չեն կարող անգամ կանխետասման մակարդակով խոսել դրական, բայց ռեալ փաստաթղթի մասին։ Այս կամ այն գերտերության հայտարարության հուզախռով ընկալումը դեռ փաստ չէ, որ կողմերից որևէ մեկն առաջարկելու է փաստաթուղթ, որը վատ չի լինելու։

Գոհար Վեզիրյան

Շարունակելի
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ