...

Քաղաքացիական պատերազմ սկսելու հրամանը տրված է

Քաղաքացիական պատերազմ սկսելու հրամանը տրված է

Նիկոլ Փաշինյանի «ֆաս» հրահանգով նրա ուսապարկերը սկսեցին ավել-պակաս դուրս տալ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, և դա շատերի մոտ վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց։ Շատ իզուր։ Այդ ուսապարկերն ընդամենը վերբալ ծառայություններ են մատուցում իրենց տիրոջը և դրա դիմաց բարեկեցիկ կյանք վայելում՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, մարմնավաճառները, որոնք նման կյանք վայելելու համար այլ ծառայություններ են մատուցում, կամ կրկեսի շնիկները, որոնք տիրոջ հրամանով կանգնում են ետևի թաթիկների վրա, մի երկու բերան հաչում ու ստանում իրենց մի կտոր շաքարը։ Որևէ մեկի մտքով չի անցնում, չէ՞, քննարկել այդ շնիկների «բարոյական կերպարը»։ Քննարկելու բան չկա, հաչում են, որ շաքար ուտեն, չհաչեն՝ չեն ուտի։ Առավել ևս՝ չարժե որպես «հաղթական հակափաստարկ» ներկայացնել այդ նույն ուսապարկերի՝ ժամանակին առաջին նախագահի հասցեին հնչեցրած գովեստները։ Այն ժամանակ է՛լ նրանք նույն ստորաքարշներն են եղել, հետևաբար՝ նրանց ասածները այն ժամանակ է՛լ գրոշի արժեք չունեին, ու չարժե կարևորել դրանք։ Պարզապես այն ժամանակ «հանուն մի կտոր շաքարի» այդպես էր պետք հաչել, հիմա՝ այլ կերպ։ 

Շատ ավելի կարևոր է Նիկոլ Փաշինյանի երկրորդ «ֆաս» հրահանգը՝ այս անգամ արդեն ուղղված ոչ թե իր նեղ շրջապատի ուսապարկերին, այլ «Եկեղեցու հավատավոր հետևորդներին»։ Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ կաթողիկոսը լեգիտիմ չէ, «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը», և «Եկեղեցու հավատավոր հետևորդներին» կոչ արեց «համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու օրակարգի շուրջ»։ Իսկ սա արդեն Հայաստանում քաղաքացիական բախումներ սկսելու ուղիղ կոչ է, կարելի է նույնիսկ ասել՝ հրաման, որը, մեծ հավանականությամբ, շատ արագ կիրականացվի։

Բայց ինչպե՞ս։ Թող որևէ մեկին «սիրով և քրիստոնեաբար» բառերը թյուրիմացության մեջ չգցեն, 2018-ի դագաղներով երթերն էլ իրականացվում էին «սիրո և համերաշխության մթնոլորտում», ուստի, մեծ հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը գործընթացը պատկերացնում և պլանավորում է այսպես․ գտնվում են մի քանի հարյուր առավել ագրեսիվ «հավատավոր հետևորդներ», որոնք էլ, ուժայինների թեթևակի դիմադրությունից հետո (իսկ ինչո՞ւ պիտի լուրջ դիմադրեն, եթե Վեհարանն ազատելը վարչապետի ուղիղ կոչն է), ներխուժում են Վեհարան և բառիս բուն իմաստով թևերից բռնած՝ «Վեհարանն ազատում քաղաքացի Կտրիճ Ներսիսյանից»։ Զուգահեռաբար՝ գտնվում է Նիկոլ Փաշինյանին հավատարիմ, սաստիկ կուսակրոն որևէ հոգևորական, որն ինքն իրեն հռչակում է Կաթողիկոսի տեղապահ, կուսակրոնության ուխտը խախտելու պատճառաբանությամբ կարգալույծ հռչակում Գարեգին Բ-ին ու անհնազանդ եպիսկոպոսներին, իսկ հետո՝ քրեական գործեր, նոր Հայրապետ, և այլն։ Ամենայն հավանականությամբ՝ հենց սա է նիկոլական սցենարը, որը կանխելու միայն մի ձև կա՝ հազարավոր հավատացյալներ (և ոչ միայն) պիտի կենդանի պատնեշ կազմեն և ֆիզիկապես պաշտպանեն Վեհարանը։ Սա էլ իր հերթին հանգեցնելու է անխուսափելի քաղաքացիական բախումների, հնարավոր է նույնիսկ՝ քաղաքացիական պատերազմի։

Այսպիսով՝ արձանագրենք․ 2025 թ․ հունիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հրապարակային կոչով, որի իրականացման միակ ճանապարհը քաղաքացիական բախումներն են։ Այլ կերպ ասած՝ նա բաց տեքստով հրամայեց սկսել քաղաքացիական բախումները։ 

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Հուսանք՝ Նիկոլ Փաշինյանի զորակոչած «Եկեղեցու իրական հետևորդների» շարքերում այլ երկրների քաղաքացիներ, առավել ևս՝ այլ դավանանքների հետևորդներ չեն լինի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ