...

Ոչ տեսել ենք, ոչ լսել

Ոչ տեսել ենք, ոչ լսել

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Վաշինգտոնում ում հետ խոսում եմ Արցախի շրջափակման մասին, նույն բանն են ասում.

1. Ձեր իշխանությունն ասում է, որ ռուսների պատասխանատվության գոտին է, թող իրենք զբաղվեն: 

2. Ձեր իշխանությունները չեն խառնվում: 

3. Ձեր դեսպանը ստեղ ընդամենը մեկումեջ հանդիպում, «բրիֆ» է անում իրավիճակի վերաբերյալ, որն իրենից լավ գիտենք: 

4. Տեսնում ենք, որ Ձեր պետությանը առանձնապես իրավիճակը չի հետաքրքրում:

Մեզնից ի՞նչ եք ուզում»:

«ՉԻ». Էն անեկդոտն է, որ Աստված ասում է՝ թող գոնե մի հատ վիճակախաղի տոմս առնի:

Բայց ամերիկացիներն ինչի՞ են մտածում, որ մեր իշխանություններն իրենցից ինչ-որ բան են ուզում: Ոչ մի բան էլ չեն ուզում: Շատ պետքներս է, պահ:

Ու ամեն ինչ ճիշտ են ասում մերոնք. ոչ խառնվում ենք, ոչ էլ, թող ռուսները ջարմեն քաշեն: 

Այնպես որ, ամերիկացիները թող հանգիստ լինեն. բան չենք ուզում: Իսկ եթե ուզում են խառնվել, «պաժալույստա», թող մի 200-300 հոգանոց դիտորդական խումբ ուղարկեն Սև լճի կողմերը: Առնվազն ռուսները կկատաղեն: Էլի բան է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ