...

Գաղտնիք է, թող գաղտնի մնա

Գաղտնիք է, թող գաղտնի մնա

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է: Սա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել: Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր» (դրա համար է խոսվում Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակի անհնարինության մասին): 

«ՉԻ». Էն անեկդոտը հիշեցինք, երբ մեկը Կրեմլի մոտ գոռում է՝ կառավարության անդամների կեսը ապուշ է: Սրան բռնում, դատի են տալիս, բանտ ուղարկում... պետական գաղտնիք հայտնելու համար:

Փաստորեն միջազգայնագետը պետական գաղտնիք է բացահայտում՝ ասելով, որ այս իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են մանր-մունր շուստրիություններով: 

Եվ այդ շուստրիությունները մենակ մենք չէ, դրսում էլ են հասկանում: Ռուսներն էլ, ամերիկացիներն էլ, նույնիսկ՝ ավստրիացիները: Իսկ քաղաքական շուստրիությամբ դեռ ոչ ոք ոչ մի բանի չի հասել: Ավելի լավ է լռենք, չասեն, թե պետական գաղտնիք ենք հրապարակում:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ