...

Ոչնչությունների շքերթը

Ոչնչությունների շքերթը

Այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին զոհված զինծառայողների հարազատները թույլ չեն տվել մտնել Եռաբլուր։ Միջադեպից հետո լրագրողների հարցերին ի պատասխան, Աղազարյանն ասել է․ «Փոխեք իշխանությունը, փոխեք իշխանությունը։ Ճիշտ է ասում պարոն Ասլանյանը, տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով՝ ես հրաժարական չեմ տալու»:

«ՉԻ». Էսօր մեկը համացանցում գրել էր. եթե Հովիկ Աղազարյանը, մյուսը, էն մեկը մինչև հիմա դեռ պատգամավորներ են, ուրեմն կարող է՝ իսկապես մենք ոչնչություններ ենք: 

Ցավն այն է, որ այս մարդիկ իրականում պետությունը բացարձակապես չեն տարբերում իշխանությունից: Բայց մնացածներին ասում են. տարբերեք: Ու հոխորտում են: Ու նախահարձակ են լինում: Ամոթի... ա, դե լավ, ինչ ամոթ: 

Սրանք իրենց աթոռները պահելու համար պետությունն են ոչնչություն սարքել, դրա համար էլ սրանց աչքին ամեն ինչ ոչնչություն է: Բացառությամբ իրենց մանդատների:

ՎԱՐԿԱՆԻՇ

   395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ