...

Ոնց ժողովուրդն ասի, տենց էլ պիտի լինի

Ոնց ժողովուրդն ասի, տենց էլ պիտի լինի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողի լուսաբանման ու հեռարձակման արգելքը հակասում է Սահմանադրության 42-րդ ու 51-րդ հոդվածներին, Զանգվածային լրատվության մասին օրենքի և ԱԺ կանոնակարգ օրենքի մի շարք դրույթներին, ինչպես նաև պարունակում է քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։

Նման դրսևորումներ չենք տեսնի ոչ միայն ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական, այլև ժողովրդավարությունից հեռու երկրներում»:

«ՉԻ». Չենք կարծում, որ իշխանություններն այսքանը չեն հասկանում: Կամ էլ՝ ցանկություն չունեն հասկանալ: Չէ՞ որ իրենք իրենց համարում են ժողովրդի մանդատ ստացած: Այսինքն՝ օրենք-բան ծալած ունեն: Եթե ժողովուրդն ասում է, անցեք օրենքի վրայով, բա ի՞նչ անեն, արհամարհե՞ն ժողովրդին:

Մի հարցում Իոաննիսյանը սխալվում է. նման դրսևորումներ մենք տեսել ենք՝ Մոզամբիկում, ինչի մասին բազմաթիվ ռեպորտաժներ ենք արել: 

Այնպես որ, մոզամբիկյան ժողովրդավարությունը կամաց-կամաց տարածվում է: Թե չէ՝ Սահմանադրության 42, 51... գիտահետազոտական, միտահետազոտական...

Հ.Գ. Մասնագիտությամբ իրավաբան Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ: Հեռու չէ այն օրը, երբ կհայտարարի, թե բողոքի ակցիաներ, ոստիկանների հետ բախումներ լուսաբանելն էլ լրագրողների գործը չի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   815 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ