...

Որոշ ապրանքներ թանկացել են

Որոշ ապրանքներ թանկացել են

Բանջարեղենի շուկայում սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ արձանագրվել է 4,0 % գնանկում, իսկ օգոստոսի համեմատ՝ 2,5% գնաճ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական կոմիտեն:

Ըստ պաշտոնական տվյալների՝ մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 2,4 %-ով:
Մսամթերք ապրանքախմբում սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1,2 % գնանկում, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,1 % գնաճ:

Խմիչքն ու ծխախոտը թանկացել է: Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0,3% և ծխախոտային արտադրատեսակների 0,4% գնաճ:
Շաքարավազն անցյալ տարվա համեմատ էժանացել 1,7 %-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 3,7-0,7 % գնանկում, մայրաքաղաքում՝ 0,4% գնաճ, իսկ 3 քաղաքներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Թանկացում է արձանագրվել ոչ պարենային ապրանքների շուկայում:

Սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2,4 %, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0,4 % գնաճ:

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 1,9 % և 5,3%-ով: 
Սեպտեմբերին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6,0 % և 5,7 %-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 3,3 % և 3, 4 % -ով:

Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0,2-0,6% գնաճ, մեկում՝ 0,6% գնանկում, իսկ 5-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0,6% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է սակագների 1,1%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0,2 % հավելաճ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ