...

Ոճիր և պատիժ

Ոճիր և պատիժ

Հը՞... խմեցի՞ք ձեր վալիդոլները՝ Փաշինյանի ելույթը լսելուց հետո: Սիրտանոթային համակարգը աշխատո՞ւմ է: Կարդիոխիրուրգի մոտ գնացե՞լ եք: Դեռ ո՞ղջ եք: 

Մի հատ կքանստեք, կանգնեք, խորը շունչ քաշեք: 

Ասում է՝ «Մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:

Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը»:

Ու շատ հանգիստ է սա ասում: Ոնց որ երեխան ասի՝ մամ ջան, դասս լավ չեմ սովորել, կամ՝ կներեք, ձեր կոշիկը տրորեցի: 

Ախր ճիշտ չի ասում: Ախր բոլորս էլ գիտենք, որ չի ընդունում իր մեղքերը, թեկուզ ամեն օր ասի, որ մեղավոր է:

Եթե մի գրամ մեղքի զգացում ունենար, կասեր, օրինակ, մեղավոր եմ, որ Տեր-Պետրոսյանին չլսեցի: Առաջին նախագահը գնաց իր մոտ, ասաց՝ հրապարակիր այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցությունների սեղանին դրված առաջարկները, մարդիկ իմանան, թե ինչ ես ստացել Սերժից, որտեղ ենք հասել, ինչ փաթեթ է դա:

Ի՞նչ արեց Փաշինյանը. ասաց, դե, Տեր-Պետրոսյանը նոր բան չասաց: Արհամարհական, իբր, Լևոնն է, էլի, մի բան ասաց: Իսկ արդեն աղետալի պատերազմից հետո կանգնեց, հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանն այդ հանդիպմանն ասել է՝ հողերը պիտի տաս: Որտե՞ղ է ասել, որ նման ստի համար մեղավոր է: 

Չեն բռնում ասածներն իրար հետ: Բա ո՞նց հավատանք, թե իսկապես պատասխանատվության զգացում է մոտն արթնացել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ