Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ շարադրել է, թե ովքեր կարող են դառնալ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու Համակարգող խորհրդի անդամներ։ Ըստ այդ փաստաթղթի՝ հիմնական չափորոշիչները սրանք են․
1․ Ներառականություն։
Համակարգող խորհրդի անդամ կարող են դառնալ բացառապես Հայաստանի Հանրապետության և ՀՀ սահմանակից երկրների քաղաքացիները՝ անկախ ազգությունից, դավանանքից և սեռական կողմնորոշումից։
2․ Ընդհանուր պահանջներ։
ՀԽ անդամ կարող են դառնալ նրանք, ովքեր․
ա․ Ամբողջ հոգով հավատում են իրենց կենդանի Տիրոջը՝ Նիկոլ Փաշինյանին,
բ․ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ թերթել են «Երկրի հակառակ կողմը» գիրքը,
գ․ Գոնե մեկ անգամ մասնակցել են «Քաղաքացու օրվա» տոնախմբություններին և ձրի քյաբաբ կերել,
դ․ Ծանոթ են հայոց այբուբենի տառերի մեծ մասին և գոնե մեկ անգամ իրենց անունն անմահացրել են որևէ եկեղեցու պատի վրա, ցանկալի է՝ յուղաներկով։
3․ Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ։
ա․ Տեղեկանք առողջության մասին՝ տրված պոլիկլինիկաների և (կամ) պետական գրանցում ունեցող անասնաբուժական հաստատությունների կողմից,
բ․ Կուսակրոնների դեպքում՝ տեղեկանք կուսակրոնության ուխտը պահպանելու մասին, տրված ՔՊ տարածքային գրասենյակների կողմից՝ հոգու աչքերով թեկնածուին զննելուց հետո, և (կամ) վեներական հիվանդությունների հանրապետական կենտրոնից։
4․ Ընդհանուր բարեվարքություն, իրավունքներ և պարտականություններ։
ա․ Վեհարան ներխուժելու դեպքում ՀԽ անդամներն իրավունք ունեն յուրացնել կամ ջարդել բացառապես այն առարկաները, որոնց շուկայական մոտարկված արժեքը գործողության պահին չի գերազանցում 100 հազար դրամը։
բ․ Վեհարանի սրահներում և միջանցքներում բնական կարիքները հոգալը չի խրախուսվում։
գ․ ՀԽ անդամները պարտավոր են Վեհարանը մաքրելու ակցիային ներկայանալ՝ իրենց հետ ունենալով մետաղական ամրաններ և ձողեր, մահակներ, կացիններ, քլունգներ, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մաքրագործելու համար անհրաժեշտ այլ պարագաներ։
5․ ՀԽ անդամների վարձատրությունը կիրականացվի բացառապես ՀՀ դրամով՝ ըստ ադրբեջանական մանաթի կամ թուրքական լիրայի օրվա փոխարժեքի։
Հ․Գ․ Նոր կաթողիկոսի թեկնածուները պիտի համապատասխանեն սույն փաստաթղթի 2-րդ կետում շարադրված ընդհանուր պահանջներին։