...

Ուրի՞շ

Ուրի՞շ

Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրել է. «Վաշինգտոն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ եմ ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում»:

ՉԻ.- Ձև չկա, էս անեկդոտը պիտի պատմենք: Հին, սովետական անեկդոտ է: Ուրեմն, ամերիկյան ԿՀՎ-ն որոշում է սուպերհետախույզ պատրաստել և ուղարկել ԽՍՀՄ:

Վերցնում են նորածին երեխային, փոքրուց մեծացնում բացառապես ռուսական միջավայրում, այդ երեխան միայն ռուսերեն է խոսում, կարդում, մի խոսքով, լավ պարապեցնում են, կրթում են, ահագին փող են վրան ծախսում, մեծանում է, ինքնաթիռ են նստեցնում, Ռուսաստանի տարածքում պարաշյուտով իջեցնում: 

Այս սուպերհետախույզը իջնում է գետնին, պարաշյուտը հավաքում, ճամփա է ընկնում, մի քիչ հետո մի գյուղի է ռաստ գալիս: Գյուղի դեմը մի հատ ռուս տատիկ բանջար է քաղում: Մոտենում է տատիկին, թե բա՝ տատի ջան, Պսկովը ստեղից շատ է հեռո՞ւ: Տատիկը նայում է այս հետախույզին, ասում. չէ, մի 10 կիլոմետր է: Բայց տղա ջան, կարո՞ղ է դու ամերիկյան շպիոն ես: 

Էս ամերիկացին շշմում է. տատի ջան, էդ ինչի՞ց որոշեցիր: 

Տատիկը պատասխանում է՝ որովհետև, տղա ջան, սևամորթ ռուս չի լինում: 

Հիմա Արմեն Գրիգորյանին ասենք, որ էսքան չարչարվել, կրթվել, մեծացել, պաշտոն է ստացել, բայց մոռացել է, որ ԿՀՎ-ի հետ հանդիպումների մասին դակլադ չեն տալիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   497 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ