...

Ուս ուսի տված

Ուս ուսի տված

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։ Սակայն այն արդեն չի գործում. կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։ ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երևանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում»:

«ՉԻ». Ըհը, էլի գործը հասավ Նիկոլ Փաշինյանին: Հիմա սաղ գործերը թողած, պիտի գնա Մարտունի, ստուգի, թե այդ բուժկենտրոնն ինչի չի աշխատում:

Դե, կախիչ, բան, պարզ է, դրանց որակը ստուգելուց հետո պիտի ստուգի բուժսարքավորումների որակը:

Սկզբի համար ռենտգենի սարքը պիտի ստուգի, այսինքն՝ ռենտգեն լինի: Հետո սոնոգրաֆիա, ՄՌՏ, դրանք էլ անցնի, նարկոզի սարքին միանա, անալիզներ հանձնի, տեսնի՝ ինչքան ժամանակում ու ինչ որակի պատասխաններ է ստանում: 

Նոր դրանից հետո պարզ կդառնա, թե 6,5 միլիոն դոլարի վատնումը ում ուսերին պետք է դնի: ԿԳՍՄ նախարարի ուսերին դնել չի կարող, քանի որ տիկին Անդրեասյանի ուսերին ցնցուղ է դրված, մնում է նախարար Ավանեսյանը, որի ուսերն առայժմ թափուր են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ