...

Փակի ու բացի տարբերությունը

Փակի ու բացի տարբերությունը

«Երեկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանը առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների միջև: Մեր ընդդիմադիր գործընկերներն ասել են, որ այդ ֆորմատն այնքան էլ ընդունելի չէ, ես կրկին վարչապետի հետ քննարկելով արել եմ երկրորդ առաջարկը՝ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում ԱԺ խորհրդի ֆորմատով: Ոչ դրական, ոչ բացասական պատասխան ես չեմ լսել»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ 

Բայց ինչքա՞ն կարելի է նույն բանն առաջարկել ու մերժում ստանալ։ Հասկանալի է, չէ՞, որ «Հայաստան» դաշինքը փակ ռեժիմով աշխատանքի կողմնակից չէ։ Առանձնապես քննարկելիք չկա փակ ձևաչափում, այլ հարց է բացը՝ հրապարակայինը։ Այ էստեղ գործ կա անելու։ Կաղաղակեն, մեկը մեկից գունավոր ու անհարմար հարցադրումներ կձևակերպեն, Փաշինյանին կբնորոշեն քրեական հոդվածի տակ ընկնող մակդիրներով։ Եթե շատ լավ աշխատեն՝ իրար վրա բանկա-բութուլկա գցելուն էլ հերթ կհասնի։ Եվ շոուն կստացվի։ Ընդդիմադիրների կողմնակիցները կծափահարեն «տեսա՞ք՝ ինչ արեցին» բացականչություններով, իսկ իշխանության ստվար ընտրազանգվածը կանհանգստանա, թե էս խեղճ տղուն ուզում են հեռացնել ու զավթել իշխանությունը։ Դրանից ի՞նչ օգուտ կունենա Հայաստանի կամ Արցախի Հանրապետությունը՝ էական էլ չէ։ Կարևորը պրոցեսն է, և դրա՝ զանգվածների վրա ազդեցության գործակիցը։ Երկուստեք։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ