...

Պալատական գործիչների մրմռոցը

Պալատական գործիչների մրմռոցը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով Ալեն Սիմոնյանի և մտավորականների հանդիպման լուսանկարը, գրել է.

«Փաստեր Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից:

Ռուբեն Մաթևոսյան. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է 1998 թվականին՝ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով (2011 թվական) և Պատվո շքանշանով (2016 թվական)։

Ռոբերտ Ամիրխանյանին. «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից (1998 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ Պատվո շքանշանով (2017 թվական):

Նարա Շլեպչյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյան կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2001 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականի պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Հովհաննես Չեքիջյան. Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2010 թվականի պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ 2017 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Ազգային Հերոսի կոչման։

Ռաֆայել Քոթանջյան. 2003 թվականի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան շնորհել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով։ 2017 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Էվելինա Շահիրյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2014 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով։

Էդվարդ Միլիտոնյան. Նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թվականի շնորհել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում»:

«ՉԻ». Սրանց պատկերացումները, նկատի ունենք՝ նախկին իշխանությունների, գեղցիության վառ ցուցանիշ են: Թուքումուր են անում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած մշակութային գործիչներին, ասում են՝ ո՞նց, բա մենք ձեզ ժամանակին կոչումներ ու մեդալներ ենք տվել, տվել ենք ոչ թե ձեր արժանիքների համար, այլ, որ մեզ ծառայեք, սպասարկեք, քծնեք, մեր ոտներն ընկնեք, էս ի՞նչ անաղուհաց մարդ դուրս եկաք, գնացել եք, Ալեն Սիմոնյանի հետ եք հանդիպում: 

Այսինքն՝ չեն էլ թաքցնում, որ իրենք տարիներ շարունակ մտավորականությանը, մշակույթի գործիչներին հենց այդպես էլ վերաբերվել են՝ որպես «կզող» մատերիալի: Որպես «ջեբի շնիկների», որոնց պետք է միայն կերակրել ու քսի տալ բոլորի վրա: Իրենց պատկերացրած մտավորականը, մշակութային գործիչը սա է: Ու համարում են, որ իրենց պետք է հավերժ ծառայեն: Իսկ ով չի ծառայում, «կզող» է: «Ազգային հերոս» Չեքիջյանին դավաճան են համարում: 

Այսպիսին են սրանց պատկերացումները մշակույթի մասին: Եվ ոչ միայն մշակույթի. գիտության, սպորտի, քաղաքականության, դրա համար էլ այսպիսի ողբալի վիճակում ենք: Որովհետև մտավորականի արժեքը տարիների ընթացքում արժեզրկել են, մշակույթի գործիչներին նվաստացրել են, այնպիսի պայմաններում են դրել, որ ուզած-չուզած իրենց ծառայեն: 

Ու հիմա հաշիվ են պահանջում՝ իրենց տված կոչումների ու մեդալների դիմաց: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3973 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ