...

Պապիկյանը դեռ ժողովուրդ չէ

Պապիկյանը դեռ ժողովուրդ չէ

«Մեր համար ընդունելի են Ռուսաստանի առաջարկությունները»,- երեկ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հանձնարարականներ տվեց Սուրեն Պապիկյանին:

«ՉԻ». «Մեր համարը» շատ հարաբերական է: Այո, իշխանության համար կարող է ընդունելի լինել, քանի որ իր իշխանությունը պահպանելու հարցում կարող է աջակցության երաշխիքներ ստանալ:

Հիմա, ըստ էության, Արցախի կոնֆլիկտի երկրորդ փուլն է: Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ իր համար ընդունելի առաջարկներ ստանալու դեպքում գալու է հրապարակ և դրանք ներկայացնելու է ժողովրդին:

Ամենայն հավանականությամբ, ներկայումս ժողովուրդ ասելով՝ Փաշինյանը միայն Պապիկյանին է հասկանում:

Կա ևս մեկ հարց. դելիմիտացիան և դեմարկացիան ոչ միայն պաշտպանության, այլ նաև արտաքին գործերի նախարարության գործառույթների մեջ է մտնում: Ի վերջո, դեմարկացիան և դելիմիտացիան ենթադրում են պայմանագրի ստորագրում: Ինչո՞ւ հանձնարարական տրվեց միայն Պապիկյանին, իսկ Միրզոյանի գոյության մասին չհիշատակվեց:

Այս հարցերի պատասխանը պետք է ստանալ այսօր և ոչ թե պոստֆակտում: Հակառակ պարագայում կստացվի, որ մայիսին Միշիկը, դեմարկացիայի փաստաթղթի մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնելով, ազգանվեր գործ էր արել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1208 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ