...

Փաշինյանի առաջին ելույթը վերջին ինքնամեկուսացումից հետո

Փաշինյանի առաջին ելույթը վերջին ինքնամեկուսացումից հետո

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված Անվտանգության խորհրդի փակ նիստում Նիկոլ Փաշինյանի արտասանած ելույթի սղագրությունից, որն էլ սիրով ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ Եվ այսպես․

- Նստեք, նստեք։ Ես էս երկու օրը չեմ հետևել իրադարձություններին, մի քիչ ինքնամեկուսացել էի, էն էլ՝ առանց զակուսկի, գլուխս ցավում էր․․․ Ո՞վ ա զեկուցում, սկսե՛ք։ Ի՞նչ ա նշանակում «էն բեղավորը ախմախ բաներ ա դուրս տվել», ես Հովիկ Աղազարյանին չէի արգելե՞լ հրապարակային ելույթներ չունենալ։ Հա, Լուկաշենկո՞ն․․․ ասել ա «Հայաստանը փախնելու տեղ չունի, ոչ մեկին պետք չի՞»։ Լավ, թելադրեմ՝ պատասխանը գրեք։ «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի․․․ թե՞ Գրիգորու․․․ Լավ, ինչ որ ա։ Ուրախ եմ, որ կատարելապես տիրապետում եք մեր երկրի ներքաղաքական իրավիճակին։ Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, «Հայաստան» դաշինքն իսկապես փախնելու տեղ չունի ու ոչ մեկին պետք չէ։ Հարգանքներով՝ Նիկոլ Վովայի»։

Անցնենք առաջ։ Ուրիշ է՞լ ինչ ա տեղի ունեցել իմ ինքնամեկուսացման ընթացքում։ Ֆրիդըմ Հաուսն ա՞ կոչ արել չեղարկել հայհոյանքը քրեականացնելու հոդվածը։ Պատասխանը թելադրեմ՝ գրեք։ «Հարգելի Ֆրիդըմ Հաուսի։ Մեզ համար չափազանց կարևոր է Ձեր հեղինակավոր կարծիքը, բայց քանի որ հայհոյանքի քրեականացումն էապես նպաստում է որպես ընդդիմություն ներկայացող շնաբարո դուրսպրծուկների մեկուսացմանն ու վնասազերծմանը՝ հորդորում ենք չմիջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Սինսըրլի յորս՝ Նիկոլ Վովայի»։

Ուրի՞շ։ Դաշնակցության 131-ամյակն է՞ր։ Մենակ-մենակ ե՞ն նշել։ Պատկերացնում ե՞ք ինչ մեծ տորթ ա եղել։ Լավ, քթներից կբերեմ։ Քթներից բերել ասեցի՝ հիշեցի, դատավորների՞ց ինչ կա, պրն Ջհանգիրյան։ Նորմալ վնգստում ե՞ն։ Լավ ա, լավ, կարևորը՝ հանկարծ չմիջամտեմ։ Էս քանի օրը չեմ միջամտել, չէ՞։

Անցնենք կադրային հարցերին։ Հուսով եմ՝ ինքնամեկուսացման ընթացքում ոչ մեկին կարևոր պաշտոն չեմ տվել։ Չնայած․․․ Ալենը ո՞ւր ա։ Ո՞նց թե Ամերիկա ա գնացել։ Բիզնես-կլասո՞վ։ Պատկերացնում ե՞ք ինքնաթիռում ինչ համով-համով ուտելիքներ կլինեն տված։ Լավ, քթներից կբերեմ։ Ուրիշ ի՞նչ առաջարկներ կան։ Երևանը տանք Ավինյան Տիկոյի՞ն։ Բա Խաչատուր Ալբերտին չի նեղանա՞։ Չնայած՝ դժվար նեղանա, որոշել եմ պրն Սուքիասյանին նշանակել ԴԱՀԿ պետ։ Մի՛ նեղվեք, պրն Սուքիասյան, ԴԱՀԿ՝ նշանակում ա «դրական ազդակների հաշվառման կոմիտե», մեկ ա՝ բարեկիրթ հարևաններից ստացվող դրական ազդակների կապիտալիզացիայով Դուք եք զբաղվում։ 

Կապիտալիզացիա ասեցի՝ հիշեցի։ Էս ընթացքում նոր տուգանքներ չեք հորինե՞լ։ Չէ, չէ, Դաջվածք Շուշանը կարող է զեկուցել միայն արդեն իսկ գոյություն ունեցող տուգանքների հարկային մուտքերի մասով, իսկ ես նոր տուգանքների մասին եմ հարցնում։ Դե ես ի՞նչ իմանամ․․․ Օրինակ՝ ավտոմեքենաները հարկ են վճարում, որովհետև ճանապարհներից օգտվում են, ասֆալտը վնասվում է, բայց հետիոտներն էլ մայթերով են քայլում․․․ Դե բան արեք ձևակերպեք որպես չզեկուցվող հարց, ես գնամ մի քիչ ինքնամեկուսանամ․․․
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ