...

Կերաք մեզի էլի, արա

Կերաք մեզի էլի, արա

ՔՊ-Ի ՄԻՊացուն 

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Հայտարարությունից անմիջապես հետո բազմաթիվ օգտատերեր տեղեկություն էին փնտրում Քրիստինե Գրիգորյանի մասին` հասկանալու, թե նա ով է։ Հրապարակված պաշտոնական կենսագրությունը բավականին գեղեցիկ է շարադրված։ Առաջին բանը, որ աչք է ծակում, վերջինիս կրթությունն է։ Գրիգորյանը 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնում, ապա կրթությունը շարունակել է նույն բաժնի մագիստրատուրայում։ Բայց երևի ԱԺ-ում փաստաբանի օգնական աշխատելու համար նրան պետք է եկել իրավաբանի դիպլոմ։ Ուստի՝ 2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Մի քիչ դժվար է պատկերացնել ԵՊՀ արևելագիտությունից հետո Հյուսիսայինի իրավաբանականը։ Երևի շտապ իրավաբանի դիպլոմ է պահանջվել։ 

Գրիգորյանը վարչության պետի ԺՊ է եղել այն ժամանակ, երբ ՀՀ արդարադատության նախարարը դեռևս Արփինե Հովհաննիսյանն էր։ Հետո ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի երաշխավորությամբ նա շարունակել է աշխատել Արտակ Զեյնալյանի պաշտոնավարման շրջանում։ Արդեն նոր Հայաստանում ՀՀ արդարադատության նախարարներից Բադասյան Ռուստամի պաշտոնավարման ընթացքում նա զբաղեցրել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Տարօրինակն այստեղ այն է, որ սովորաբար այս պաշտոնը զբաղեցրել են բազային կրթությամբ իրավաբանները, քանի որ նրանք ի պաշտոնե արդարադատության նախարարության օրենսդրական քաղաքականության առանցքային պատասխանատուներից են։ Բացի այդ էլ առաջին տեղակալ լինելը ենթադրում է կրել որոշակի օրենսդրական բեռ․ ասել է թե՝ առաջին տեղակալը պետք է գնա Ազգային ժողով և մասնակցի նախագծերի զեկուցմանը։ Ցավոք, մեր փնտրտուքները օնլայն տիրույթում զուր անցան․ մենք չգտանք գեթ մեկ տեղեկություն, ինչը կփաստեր, որ Գրիգորյանը գնացել է ԱԺ և եղել է որևէ օրենսդրական նախագծի զեկուցող։ Հավելենք նաև, որ Գրիգորյանի հետ աշխատած մարդիկ նրան բնութագրում են «հարմարվող» բառով, և ընդգծում, որ նա ավելի շատ կուլիսային աշխատողի փորձառություն ունի։ Այստեղ կանգ առնենք։ Ճիշտ է, մեր փնտրտուքները օնլայն տիրույթում ԱԺ-ում զեկուցող Գրիգորյան չֆիքսեցին, բայց շատ ավելի արժեքավոր ու հետաքրքիր տեղեկություն տվեցին։ Դեռևս այս տարվա մայիսի 26-ին՝ նախընտրական փուլում, Ալեն Սիմոնյանին պատկանող լրատվամիջոցի լրագրողները գնացել էին Սևան՝ «ազատ» սոցհարցում իրականացնելու նպատակով։ Եվ ահա այստեղ նրանք շատ պատահաբար հանդիպել էին փոխնախարար Գրիգորյանի հորը՝ Սևանի շուկայի տնօրեն Աղվան Գրիգորյանին։ Հարցումները իրականացվել էին շուկայի մերձակայքում, հարցվողներն էլ հիմնականում շուկայի աշխատակիցներն էին եղել։ Եվ ահա այստեղ Գրիգորյանի հայրը սկսել էր որպես ազատ քաղաքացի բղավել նիկոլական լրատվամիջոցի թղթակցի վրա, թե մեզ կերաք էլի, արա։ Կարճ ասած՝ շուկայի տնօրենը ստանձնել էր Նիկոլ Փաշինյանին ռոբա-սերժիկներից փրկելու առաքելությունը։ Սա, ինչ խոսք, անձնուրաց քայլ էր, և ՔՊ-ի քաղաքական վերնախավը չէր կարող վարձահատույց չլինել փոխնախարարին հոր արարքի համար։ Այսօր նա ՔՊ-ի միպացուն է, այն էլ Արման Թաթոյանի ֆոնին։ 

Գոհար Վեզիրյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ