...

Մեկը բռնելու է, մյուսը՝ դատի

Մեկը բռնելու է, մյուսը՝ դատի

Armlur.am-ը գրում է, որ ՄԻՊ-ի պաշտոնից երկու օր առաջ հրաժարական տված Քրիստինե Գրիգորյանը գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը:

«Այստեղ ուշագրավ է, որ անկախ կառույց գլխավորած Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչապետին»:

«ՉԻ». Երեկ, երբ Նազելի Բաղդասարյանը հրաժարական էր տվել Շիրակի մարզպետի պաշտոնից, մեկը գրել էր, թե հեսա կամ փոխվարչապետ են նշանակելու, կամ էլ հետախուզության պետ: 

Մենք էլ մի քիչ խնդմնդացինք, ու պարզվում է, իզուր: Իսկականից նշանակում են Արտաքին հետախուզական ծառայության պետ, բայց ոչ թե Նազելի Բաղդասարյանին, այլ՝ նախկին ՄԻՊ-ին: Չենք էլ հիշում, թե ով էր գրել, մի հատ հարցնեինք. բա Նազելի Բաղդասարյանին ե՞րբ են նշանակելու փոխվարչապետ, կամ էլ՝ ՊՆ նախարար: 

Մյուս կողմից, աշխարհի նախանձն ենք շարժելու. ուրիշ ո՞ր երկրում են գլխավոր դատախազն ու հետախուզության պետը կին: Իզուր ման մի եկեք, չկա: Տակտիկան լավ են բռնել. մեկը որսում է շպիոններին, մյուսը՝ դատում: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   497 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ