...

«Պատիվ ունեմ»-ն էլ ուսապարկեր ունի

«Պատիվ ունեմ»-ն էլ ուսապարկեր ունի

«Հրապարակը» գրում է. «Մեզ հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ ինքը չի լինի ցուցակում, բայց ինչով կարող է՝ կաջակցի դաշինքին։ Դիտարկմանը, որ չթերագնահատելով որևէ մեկին, այդուհանդերձ տարակուսելի է, որ փորձառու և կարկառուն ՀՀԿ-ականների փոխարեն ցուցակի առաջին շարքերում են հայտնվել երիտասարդ ու անփորձ կուսակցականներ, Շարմազանովն ասաց․ «Եթե խոսքն Աննա Մկրտչյանի և Հայկ Մամիջանյանի մասին է, ապա Հայկ Մամիջանյանի ու Աննա Մկրտչյանի եղունգը սրանք՝ ամբողջ իշխանությամբ չարժեն»։ 

Սա ինքնամաքրմա՞ն տարբերակ է․ Շարմազանովն ասաց՝ բյուրեղանալու կարիք չկա, արդյունավետությունից ելնելով է այս որոշումը կայացվել»»։

«ՉԻ». Չէ, էլի, գոնե մի փոքր մանրամասնեք, թե այդ ի՞նչ են արել իրենց երիտասարդ կյանքում, որ ոչ միայն իշխանությունները, այլև փաստորեն նաև փորձառու Շարմազանովը և Աշոտյանը չարժեն նրանց եղունգը: Եթե, իհարկե, պետական գաղտնիք չէ: Կարո՞ղ է Սերժ Սարգսյանի սանիկ Հայկը պատերազմի ժամանակ գերգաղտնի հետախուզական-դիվերսիոն միջոցառում է իրականացրել թշնամու թիկունքում: Մանրամասներ պետք չեն, պարզապես ասեք, որ արել է: Գուցե Աննա Մկրտչյանը իր պաթոսախեղդ գրառումները կատարել է ուրի՞շ նպատակով: Գուցե դրանք գաղտնի ուղերձնե՞ր էին ադրբեջանական ընդդիմության համար, պարզապես մենք չենք հասկացել:

Ինչ արդյունավետության մասին է խոսքը, երբ երիտասարդները չունեն պետական աշխատանքի փոքր-ինչ փորձ: Գործողներն էլ այդպես վարվեցին՝ կարևոր պաշտոնների նշանակեցին ֆեյսբուքյան ակտիվին՝ հաշվի առնելով լայքերի քանակը: Պարզվում է՝ ՀՀԿ-ն, որն այդքան քննադատում է գործողներին, վերցրել է նրանց անհաջող փորձը:

Ինչ վերաբերում է հույսին, թե նրանք վարկաբեկված չեն, ուստի ավելի քիչ թիրախավորված կլինեն, ապա սին են այդ հույսերը: Նրանք չեն զբաղեցրել պետական պաշտոններ, չեն թալանել, բայց երիտասարդ տարիքից պաշտպանել են այն թալանչիներին, որոնք այսօր ընդգրկված չեն «ՊՈՒ»-ի ցուցակում: Դա նրանց ոչ պակաս խոցելի է դարձնում, քանի որ երիտասարդ տարիքում ապօրինությունները պաշտպանելը խոսում է նրանց տեսակի մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ