...

Պատմիչ Աշոտյանը

Պատմիչ Աշոտյանը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սենց հավեսով մեկ էլ Հռոմեական կայսրությունն էր կործանվում։

Բարբարոսների շարունակվող հարվածներից, գրոհներից և ասպատակություններից ուշքի չեկող, իր լյումպենական «հաց և տեսարաններով», և ազնվական կոռուպցիայով և այլասերվածությամբ վերջին օրերն ապրող քաղաքակրթական հսկան։

Երևանը Հռոմից հին է, բայց ավելի անխելք…»:

«ՉԻ». Մեր ժամանակների Խորենացին թերևս գիտի, որ Հռոմեական կայսրությունը չքանդվեց վերջին կայսրի անխելք և ապիկար լինելու պատճառով: Վերջին կայսրը մանուկ էր, որը մնաց իր նախորդների վարած կործանարար քաղաքականության փլատակների տակ:

Հռոմեական կայսրությունը բարգավաճում և ընդլայնվում էր, երբ գահին Օգոստոս կամ Մարկոս Ավրելիոս կայսրերն էին, բայց հետո եկան իրականում բանակի հաղթանակների հետ որևէ առնչություն չունեցող, բայց նույն բանակի վերնախավի հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերած այնպիսի կայսրեր, ինչպիսիք էին Պրոկոպիոսը, Մագնուս Մաքսիմոսը, Գրացիանոսը և ուրիշներ, ու մեծ ժառանգությունից բան չմնաց: Ինչպես հաղթանակների ժառանգությունը մսխեցին Աշոտյանի կուռքեր Քոչարյանը և Սարգսյանը:

Սենց հավեսով պետք էր ժամանակին քննադատել ազնվական կոռուպցիան, բացատրել, որ Հյուսիսային պողոտայում բնակություն հաստատելով՝ ազնվական չեն դառնում, ինչպես հռոմեացի ազնվական չէին դառնում բարբարոսների առաջնորդները, որոնց կայսրությունը հող ու ստրուկներ էր շնորհում:

Թեպետ, հնարավոր է՝ սա ինքնախոստովանանքի առաջին փորձն է, և հետագայում պատմիչ Աշոտյանը ավելի մանրամասն կնկարագրի, թե ինչ բարքեր էին տիրում Սերժ Սարգսյանի արքունիքում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   848 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ