...

Փախչելու տեղ չի մնացել

Փախչելու տեղ չի մնացել

Նիկոլ Փաշինյանը գրել է. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին:

Մատթ. 11.25»:

«ՉԻ». Արևելյան խոսքն ասում է. 

«Մարդ կա, որ գիտի, ու գիտի, որ գիտի. դու նրա հետ ընկերացիր: 
Մարդ կա, որ գիտի, բայց չգիտի, որ գիտի. դու նրան օգնիր:
Մարդ կա, որ չգիտի, բայց գիտի, որ չգիտի. դու նրանից զգուշացիր:
Մարդ էլ կա, որ չգիտի, բայց չգիտի, որ չգիտի. հեռու փախիր նրանից»: 

Այ, Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որից պետք է փախչել: Որովհետև չգիտի, որ չգիտի: Թեկուզ ամեն աստծո օր Աստվածաշնչից մեջբերումներ անի, մեկ է, չգիտի, թե այդ խոսքերն ում են ուղղված, ինչ իմաստ ունեն: 

Սա արդեն թրենդ է. եթե գիտես՝ վատ է, եթե չգիտես՝ պոտենցիալ քաղվերլուծաբան ես։

Ինքը, օրինակ, չգիտի, որ այս մեջբերումը որպես հոգևոր խոնարհություն է գրվել, բայց ոչ որպես պետական կառավարման մեթոդաբանություն։ 

Ու այսպես, սիրելի ժողովուրդ, թող սրտիդ զգացողությունները առաջնորդեն երկրի արտաքին քաղաքականությունը։ Եթե ինչ-որ բան չես հասկանում բյուջեից՝ ուրեմն լավ է։ Դու մանուկ ես, մաքուր ես, ու երկինքը քեզ արդեն ասել է ճշմարտությունը։ 

Հ.Գ. Հավանաբար Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ փորձել է ասել. «Հիմա հասկացաք չէ՞, թե ինչու իմ քննադատները ոչինչ չգիտեն»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ