...

ՊԵԿ-ը «խոպանչիներին» կրկնակի հերոսի կոչում է առաջարկում

ՊԵԿ-ը «խոպանչիներին» կրկնակի հերոսի կոչում է առաջարկում

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ-ը արտագնա աշխատանքով Ռուսաստանում գումար վաստակած և այնտեղ բոլոր հարկերը վճարած հազարավոր քաղաքացիների ծանուցագրեր է ուղարկել՝ «առաջարկելով» սեղմ ժամկետներում Հայաստանում նույնպես վճարել դրսում ստացած եկամտի 21 տոկոսը, ինչը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել։

Զարմանալի մարդիկ են այդ «խոպանչիները»։ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ նրանք Հայաստանի հերոսներ դառնան, իսկ նրանք դժգոհում են, թե «շնորհակալ ենք, մենք արդեն Ռուսաստանում հերոսացել ենք»։ Մի խոսքով՝ չեն ուզում կրկնակի հերոս դառնալ։

Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներն արտագնա աշխատանքի են մեկնում ոչ թե լավ կյանքից, այլ մեծ հաշվով՝ իշխանությունների ապաշնորհության պատճառով, իսկ իշխանությունները դեռ մի բան էլ ուզում են իրենց իսկ ապաշնորհությունից 21 տոկոս շահույթ ունենալ։ Խնդիրն այն է, որ այս որոշման արդյունքում ոչ թե ՀՀ բյուջեն կհամալրվի, այլ «խոպանչիների» մեծ մասը պարզապես կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից՝ «կրկնակի հերոս» դառնալուց խուսափելու համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ