ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ս․թ․ նոյեմբերի 15-ից ՀՀ տարածքում սահմանվում է նոր հարկատեսակ։ Ըստ այդ որոշման՝ պետական պաշտոնյաները պարտավոր են սեփական ծնողների բարոյական նկարագրի անաղարտությունը դատական կարգով հիմնավորելու եղանակով որպես բարոյական վնասի փոխհատուցում ձեռք բերված դրամական միջոցները հայտարարագրել որպես անաշխատ եկամուտ և գումարի 23 տոկոսը վճարել պետբյուջե՝ որպես եկամտահարկ։ ՊԵԿ վերլուծական կենտրոնի նախնական գնահատականների համաձայն՝ այս որոշման արդյունքում ՀՀ բյուջեի եկամուտները կավելանան շուրջ 8 տոկոսով, իսկ մի քանի տասնյակ ՔՊ-ականներ տեղ կզբաղեցնեն 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում։
Ըստ նույն որոշման թիվ մեկ հավելվածի՝ ՀՀ կառավարությունը հարգում է հեղինակային իրավունքը, ուստի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար սահմանվում են հարկային արտոնություններ՝ 50 տոկոսի չափով։