...

Պլատոնն ու Սոկրատեսը ղալաթ են արել

Պլատոնն ու Սոկրատեսը ղալաթ են արել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ասել է. «Այնտեղ, որտեղ չի հաղթել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»։

«ՉԻ». Մենք, իհարկե, հասկանում ենք, որ հիմա BMW մակնիշի ավտոմեքենայի օգտատեր Ալեն Սիմոնյանին գզելու ժամանակներն են, բայց կյանքը հո մենակ իրենով չի՞ սահմանափակվում: Հովիկ Աղազարյանն, օրինակ, կնեղանա, որ իրեն մոռացել ենք: 

Մարդը կաշվից դուրս է գալիս իր մասին հիշեցնելու համար: Մանավանդ, որ խելոք բաներ է ասում: Հա, որտեղ ՔՊ-ն չի հաղթել, այնտեղ հաղթել է ՔՊ-ն: Մենք ավելին ասենք՝ որտեղ ՔՊ-ն չի պարտվել, այնտեղ պարտվել է ՔՊ-ն: Իսկ քանի որ ՔՊ-ն ամենախոշոր համայնքներում չի հաղթել, ուրեմն՝ կրած ունի այս ընտրությունները: Անտիկ շրջանի հույն փիլիսոփաները՝ Պլատոնով ու Սոկրատեսով, ղալաթ են արել, թե կկարողանային տրամաբանական այսպիսի շղթաներ կառուցել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   865 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ