...

Փոքր ուղեղով, մեծ ամբիցիայով

Փոքր ուղեղով, մեծ ամբիցիայով

«Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասեցի՝ դե նոմալ, աշխատում ենք։ Ասեց՝ ե՞րբ ես գալու Երևան, ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում։ Ասում եմ՝ դու լո՞ւրջ ես ասում։ Չե՞ք հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք։ Մի կողմից շատ զայրացած ենք, որ նման վերաբերմունք կարող է լինի Երևանում, մյուս կողմից պետք է հասկանանք, որ իրենց մոտ ուրիշ ձև է մոտեցումը, մինչև վերջ չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հիմա մարդիկ նստած գուշակում են, թե ո՞վ է եղել այդ բիզնեսմենը։ Բայց կարևորը սա չէ, կարևորը հասկանալն է այն շարժառիթը, թե ինչու կամ ինչ կոնտեքստում է այս պատմությունը հանրայնացրել Վարդանյանը։ Առաջին կոնտեքստը իբր զայրույթն է, որ Երևանում այսպիսի վերաբերմունք կա։ Փաստն արձանագրում ու փոխանցում է արցախցիներին։ Մինչդեռ այս համահարթեցումը նման իրավիճակում միայն կարող է կոտրել այն արցախցուն, որը դեռ հավատում է ու գիտե՝ Երևանը նույնքան ծանր է տանում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում։ Ոչ միայն Երևանը։ Աշխարհասփյուռ հայության այն ներկայացուցիչները, որոնք հասկանում են՝ ինչն ինչոց է, գեթ մեկ օր չեն կարողացել հանգիստ քնել, հաց ուտել, առօրյա գործերով զբաղվել։ Բնազդաբար ու իներցիայով ապրում են՝ կամաց-կամաց համակերպվելով մտքին, որ իրենցից ոչինչ կախված չէ, որ վերստին գործոն դառնալ-լինելու համար ուրիշ լուծումներ են պետք։ Ի՞նչ լուծումներ՝ չգիտեն։ Եվ սա նորմալ է, որ չգիտեն։ Երկրորդ կոնտեքստը՝ չպատկերացնելու մասին հայտարարությունն է։ Բիզնեսմեն ընկերոջ օրինակն էլ բերում է, որ վերջնականապես արցախցիներին համոզի, թե իրենցից բացի որևէ մեկը պատկերացում չունի իրենց ապրած-զգացածի մասին։ Կարճ ասած՝ իրավիճակի լրջությունը ուղեղներին չի հասնում։ Փաստորեն հիմնականում ապուշ են։ Եվ ահա անտարբեր ու անհոգ ապուշների թիկունքով Արցախում կինոյի միջի տղան արցախցիներին հորդորում է դեպրեսիայի մեջ չընկնել, որովհետև ինքն այնտեղ է, ինքը կա ու ինքը լինելու է։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4047 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ