...

Պուտինի պատասխանին սպասելիս

Պուտինի պատասխանին սպասելիս

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: Մանրամասնորեն շարադրելով մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում Արցախի ղեկավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ. 

  • Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։
  • Նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ 
  • Ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։
  • Արցախը պատրաստ է զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են։

Մնում է սպասել Պուտինի պատասխանին։ Եթե տրամադրեն՝ Ադրբեջանը կարող է հանգիստ ասել, որ «դաշնակցային հռչակագրի» դրույթներ եք խախտել։ Չտրամադրելու դեպքում՝ հազար ու մի պատճառ կգտնեն։ Հեչ որ չլինի՝ ռուս-ուկրաինական պատերազմը կա ու կա։ Բոլոր դեպքերում պատասխանը նոր իրողություններ առաջ կբերի։ Լավ, թե՞ վատ՝ անհայտ է։

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ