...

Քանի Ալիևը չի կատաղել

Քանի Ալիևը չի կատաղել

Քննչական կոմիտեն «Հայկական ժամանակին» հայտնել է, որ քննիչները կապարակնքել են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։

«ՉԻ». Դե հա, Արցախը կապարակնքելուց հետո Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան պիտի կապարակնքվեր ու կապարակնքվեր: Մեքենայի վրա էլ պետք է 7 հատ կողպեք դնել. չորս դռների, կապոտի, բագաժնիկի, լյուկի վրա:

Եթե մեքենայի վրա Արցախի լոգո է փակցված, դա պարտադիր պիտի կապարաջնջվի: 

Եվ ընդհանրապես, Սամվել Շահրամանյանին էլ պետք է կապարակնքել: Որ չկարողանա շարժվել: Բացառությամբ հեծանիվ քշելուց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ