...

Քերոբյանի սանդղակը

Քերոբյանի սանդղակը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների ցուցանիշը «հանգրվանել է 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ», հետո էլ պարզաբանել է, թե դա հայտնի տերմին է, և այն օգտագործելով՝ ինքը նպատակ է ունեցել «մարդկանց մի քիչ կրթել»։

«Մարդկանց մի քիչ կրթելն», իհարկե, ազնիվ նպատակ է։ Ափսոս միայն, որ դրանով զբաղվում է մեկը, ում ինտելեկտի մակարդակը հանգրվանել է մոտավորապես Հովիկ Աղազարյանի ցուցանիշից «փոքր-ինչ հարավ», տափաստանային սերմնագռավների ցուցանիշից «փոքր-ինչ հյուսիս»։ «Մարդկանց մի քիչ կրթելու» գործառույթն էլ, ի դեպ, վերապահված է էն երկար անվանումով նախարար Արայիկ Հարությունյանին, որի ինտելեկտի մակարդակը, Վահան Քերոբյանի դասակարգմամբ, երևի գտնվում է ինչ-որ տեղ հարավային բևեռի մերձակայքում։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   542 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ